Ե՞րբ Փաշինյանը կգրոհի Վեհարանը
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների առաջադրման գործընթացը, իսկ արդեն հոկտեմբերի 22-ից, երբ գրանցված կլինեն ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները, սկսվելու է պաշտոնական քարոզարշավը։ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր Էջմիածնում մեծ հանրահավաք հրավիրել ընդդեմ կաթողիկոսի։ Մի քանի անգամ նա պնդել է իր կարծիքը, որ անհրաժեշտ է իրականացնել այդ գործողությունը։
Տևական ժամանակ մարդիկ սպասում են, թե երբ է Փաշինյանը, ի վերջո, սկսելու Վեհարանի դեմ գրոհը։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, այժմ 2 ժամկետ է շրջանառվում՝ կա՛մ հոկտեմբերի վերջին, ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 27-ին, կա՛մ էլ՝ նոյեմբերի սկզբին։ Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, երբ խորհրդարանում սպանվեցին վարչապետը, ԱԺ նախագահը և այլ պաշտոնյաներ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին էլ տեղի է ունեցել Գարեգին Բ կաթողիկոսի ընտրությունը, և, ըստ ամենայնի, հենց այդ օրն էլ Փաշինյանը ցանկանում է սկսել իր գրոհը՝ խորհրդանշական իմաստ հաղորդելով դրան։
Իսկ իր ծրագրերն իրականություն դարձնելու համար Փաշինյանը փորձում է նաև ստանալ որոշ եկեղեցականների աջակցությունը։ Մինչ այս պահը գործող իշխանություններին հաջողվել է իրենց կողմը գրավել Հայ առաքելական եկեղեցու 3 գործող քահանաների՝ Տեր Արամ Ասատրյանին, Տեր Թադե Թախմազյանին և Տեր Տարոն Հունանյանին, որոնք սոցիալական ցանցերում կամ լրատվամիջոցներով քննադատություններ են հնչեցնում Էջմիածնի հասցեին։ Փաշինյանն, ի դեպ, կարծում էր, թե կարող է ավելի մեծ թվով քահանաների իր կողմը գրավել, բայց այս երեքի միջոցով փորձելու է իրականացնել գրոհը Վեհարանի դեմ։
Հասմիկ Մուրադյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց