«Մեր ձևով» շարժման մեկնարկը մարզերում. առաջին գրասենյակը Գյումրիում
Հոկտեմբերի 4-ին Գյումրիում բացվեց «Մեր ձևով» շարժման առաջին տարածաշրջանային գրասենյակը, նախաձեռնված՝ խոշոր ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանի կողմից։ Գրասենյակը նախատեսված է քաղաքային խնդիրների քննարկման, ծրագրերի մշակման և հասարակական նախաձեռնությունների իրականացման համար։
Սամվել Կարապետյանը երկար տարիներ ներգրավված է Հայաստանի տարբեր նախագծերում՝ ենթակառուցվածքների բարելավումից մինչև մշակութային հուշարձանների վերականգնում։ Գյումրիում նրան ընկալում են որպես գործիչ, որը կարող է նպաստել տեղական զարգացման ծրագրերին։
Բացման ժամանակ Նարեկ Կարապետյանը նշեց.
«Գյումրին մեզ համար կարևոր քաղաք է։ Այս պահին աշխատում ենք «Վառեմ մառեմ» շենքի վրա, որից հետո կներկայացնենք Գյումրիի զարգացման ամբողջական ծրագիրը»։
Քաղաքական հեռանկարների մասին հարցին Նարեկ Կարապետյանը պատասխանեց.
«Հունվարին արդեն կարող ենք սկսել քաղաքական միավորման ձևավորման գործընթացը»։
Միջոցառման ընթացքում մի գյումրեցի բնակիչ դիմեց Սամվել Կարապետյանին՝ նշելով.
«Թող Սամվել Կարապետյանը արագ դուրս գա և դուրս բերի մեզ այս ճիրաններից։ Ի՞նչ է կատարվում մեզ հետ»։
Գրասենյակի բացումը շարժման առաջին քայլն է դեպի մարզային ներկայություն։ Առաջիկայում նախատեսվում է ներկայացնել Գյումրիի զարգացման տեսլականը և ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը և աշխատատեղերի ստեղծմանը։
Գյումրիում բացված գրասենյակը «Մեր ձևով» շարժման առաջին տարածաշրջանային հարթակն է, որը նպատակ ունի համակարգել տեղական ծրագրերը և ընդլայնել նախաձեռնության գործունեությունը Հայաստանի մարզերում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց