Առաջարկվել է կենսաթոշակի տարիքը բարձրացնել՝ հասցնելով մինչև 73 տարեկանը
Գերմանիայի դաշնային կառավարության գիտախորհրդատվական խորհուրդն առաջարկել է աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակի տարիքը մինչև 73 տարեկան՝ հաշվի առնելով ժողովրդագրական միտումները, գրում է Bild-ը։
Իր զեկույցում գիտախորհրդատվական խումբը, որը ներառում է չորս գերմանացի տնտեսագետ, կոչ է անում անհապաղ բարեփոխել կենսաթոշակային համակարգը։
Նրանք հավելել են, որ Գերմանիայում տնտեսական արդյունքը երկար ժամանակ լճացել է արտադրողականության անբավարար աճի և ժողովրդագրական կառուցվածքային խնդիրների պատճառով։
«Մենք պետք է ավելի շատ աշխատենք, եթե ցանկանում ենք պահպանել սոցիալական ապահովագրության համակարգի չափն՝ առանց ապագա սերունդների վրա ավելի մեծ բեռ թողնելու։ Կենսաթոշակային տարիքը պետք է կապված լինի կյանքի տևողության հետ»,- ասում են հեղինակները։
Որպես օրինակ՝ փորձագետները մեջբերում են Դանիան, որտեղ կենսաթոշակի տարիքը հիմնված է կյանքի տևողության վրա և, ըստ ներկայիս գնահատականների, մինչև 2040 թվականը կբարձրանա մինչև 70 տարեկան։
Գերմանիայում կենսաթոշակի տարիքը ներկայում 65 տարեկան է, բայց մինչև 2031 թվականը նախատեսվում է բարձրացնել մինչև 67 տարեկան։ 2006 թվականից ի վեր այն շարունակ ճշգրտվել է կյանքի տևողությանը համապատասխան։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...