«Մեր ձևով» շարժումը մարզերում առաջին քայլը սկսեց Գյումրիից
Հոկտեմբերի 4-ին Գյումրիում՝ Հասմիկ Կիրակոսյան 34 հասցեում, բացվեց «Մեր ձևով» շարժման առաջին մարզային գրասենյակը։ Գրասենյակը ստեղծվել է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ։
«Մեր ձևով» շարժման առաջին մարզային գրասենյակի բացման միջոցառմանը ներկա էին Գյումրիի բնակիչներ, նախաձեռնության անդամներ և տեղական ակտիվիստներ։ Գրասենյակը ներկայացվում է ոչ միայն որպես աշխատանքային տարածք, այլև որպես հանդիպումների և քննարկումների վայր նրանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել քաղաքում և համայնքում փոփոխությունների ծրագրերին։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց Գյումրիի նշանակությունը շարժման համար․
«Գյումրին կարևոր քաղաք է մեզ համար։ Այսօր Գյումրիի օրն է, և որոշեցինք հենց այս օրը բացել մեր առաջին մարզային գրասենյակը։ Այս պահին աշխատում ենք «Վառեմ-Մառեմ» շենքի վերականգնման վրա։ Այն ավարտելուց հետո կներկայացնենք մեր հաջորդ քայլերը և շուտով կներկայացնենք նաև Գյումրիի զարգացման ամբողջական տեսլականը»։
Նարեկ Կարապետյանը նշեց նաև, որ շարժման քաղաքական ձևավորման գործընթացը կարող է սկսվել արդեն 2026 թվականի հունվարից։
Գյումրիում բացված այս գրասենյակը շարժման առաջին մարզային կենտրոնն է, որը նախատեսվում է դարձնել քննարկումների, գաղափարների և նախագծերի հարթակ։ Շարժման անդամները հայտարարում են, որ նպատակ ունեն ներգրավել տեղի բնակիչներին՝ նրանց խնդիրներն ու առաջարկները ներառելով առաջիկա ծրագրերում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց