Փաշինյանի արևմտամետները Վաղարշապատում նոր «օպերացիա» են ծրագրում
«Վաղարշապատը Գյումրի-2 չի դառնա» կարգախոսով Վաղարշապատի ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցությունը գնալով ավելի ու ավելի շատ է ապացուցում, որ իր միակ նպատակը գործող իշխանությունների՝ «Քաղաքացիական պայմանագրի» վերարտադրությունն է Վաղարշապատում։ Հրաշալի հասկանալով, որ Վաղարշապատում պարտվելու դեպքում Փաշինյանին իշխանափոխություն է սպասվում ողջ երկրում, Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը փորձում է ամեն ինչ անել՝ փոշիացնելու ընդդիմության իրական ձայները։
Նշենք, որ այս կուսակցության թեկնածուն քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, որը հայտնի է տարբեր իշխանական ԶԼՄ-ներում Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին վիրավորանքներ տարածելով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, «Հանրապետությունը» սեփական անունով չէ, որ մասնակցելու ընտրություններին։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, կարող է դաշինք կազմել «Հանրապետության» հետ, իսկ այդ դաշինքի անունն էլ դնելու են «3-րդ ուժ․ Այլընտրանք»։
Այդ կերպ Փաշինյանի ձեռնասուն արևմտամետները ցանկանում են մոլորեցնել հանրությանը՝ թե իբր իրենք այլընտրանք են թե՛ գործող իշխանություններին, և թե՛ նախկիններին, որոնց նկատմամբ օբյեկտիվորեն որոշակի դժգոհություն կա հանրության շրջանում։ Եվ այդ կերպ՝ փոշիացնելով ձայները, Սարգսյանն ու Բաբաջանյանը ցանկանում են Նիկոլ Փաշինյանի համար հնարավորություններ ստեղծել։ Ի դեպ, թե՛ Արամ Սարգսյանը, և թե՛ Արման Բաբաջանյանը սոցցանցերում հանդես են գալիս որպես հավատավոր քրիստոնյաներ, բայց այն, ինչ նրանք անում են հանուն Փաշինյանի Վաղարշապատում՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու, որևէ կերպ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Նունե Սուքիասյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց