Մակրոնի կուսակցությունը նրա հրաժարականի կոչերն «անիմաստ» է անվանել
Ֆրանսիայում հնչող բազմաթիվ կոչերը, որ նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հրաժարական տա երկիրը քաղաքական փակուղուց դուրս բերելու համար, «անիմաստ են» և միայն կթուլացնեն Ֆրանսիայի ինստիտուտները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը։
«Հանրապետության նախագահի հրաժարականի կոչերն անիմաստ են։ Նա ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, և նրա լեգիտիմությունը չի կարելի կասկածի տակ դնել։ Սա կթուլացնի մեր ինստիտուտները և ոչ մի կերպ չի լուծի խորհրդարանական ճգնաժամը», – նշված է X-ում կուսակցության հրապարակած գրառման մեջ։France24 պարբերականը նշում է, որ կուսակցության այս արձագանքից առաջ Մակրոնի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել էր, որ նա արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպի։
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորացել է վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի հրաժարականից հետո։ Նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 6-ին՝ կառավարության նոր կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց:
Նոր կառավարության կազմը դժգոհություն էր առաջացրել ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ համախոհների շրջանում:
Սեբաստիան Լեկոռնյուն, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ Նրա պաշտոնավարումը տևեց ընդամենը 26 օր: Վերջին երկու տարվա ընթացքում Լեկոռնյուն Ֆրանսիայի արդեն հինգերորդ վարչապետն էր:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...