Սամվել Կարապետյանը և Միքայել Աջապահյանը ԵԽԽՎ բանաձևով սահմանված չափորոշիչներով՝ քաղբանտարկյալներ են
Սամվել Կարապետյանը և Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԵԽԽՎ բանաձևով սահմանված չափորոշիչներով՝ քաղբանտարկյալներ են։ Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«2012 թվականին ԵԽԽՎ-ի ընդունած 1900 բանաձևը հստակ սահմանում է՝ ով կարող է համարվել քաղաքական բանտարկյալ։ Ըստ այդ հինգ չափանիշների՝ անձը քաղաքական բանտարկյալ է, եթե նրա կալանավորումն իրականացվել է խոսքի, համոզմունքների կամ հավաքների ազատության խախտմամբ, իրականացվել է բացառապես քաղաքական շարժառիթներով, եղել է անհամաչափ, խտրական կամ անարդար դատավարական գործընթացի արդյունք։
Ստորև ներկայացնում եմ այդ չափանիշները․
ա) եթե կալանավորումն իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և նրա արձանագրությունների մեջ արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես` մտքի, խղճի և կրոնի ազատության, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքների և միավորումների ազատության երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ:
բ) եթե կալանավորումը կատարվել է բացառապես քաղաքական պատճառով, առանց որևէ հանցանքի հետ կապելու:
գ) եթե քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է կասկածյալ կամ մեղադրյալ:
դ) եթե քաղաքական շարժառիթներով անձը կալանավորվել է խտրականորեն՝ համեմատած այլ անձանց հետ:
ե) եթե կալանավորումն ակնհայտորեն անարդար ընթացակարգերի արդյունք է, ինչը կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ:
Այս չափանիշները հիմք ընդունելով՝ ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի պարագայում մենք գործ ունենք հենց քաղաքական հետապնդման փաստի հետ։ Նրանք հետապնդվում են ոչ թե որևէ հանցագործության, այլ իրենց արտահայտած կարծիքի, հարցազրույցների և հայտնած տեսակետի համար։ Միքայել Սրբազանի նկատմամբ երկու տարվա ազատազրկման հապճեպ դատավճիռը և Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդումն ու կալանավորումը վկայում են այն մասին, որ Հայաստանում ձևավորվել է վտանգավոր իրավիճակ՝ իշխանությունների վարած քաղաքականության դեմ ձայների լռեցման և մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության արժեքների ոտնահարման միջոցով։
Այս փաստերի համադրմամբ հստակ կարող ենք ասել, որ այս դեպքերը ժողովրդավարական հետընթացի հստակ ցուցիչ են և խոսքի ազատության բացահայտ ոտնահարում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց