Քողարկված զեկույց, չտրված պատասխաններ․ 44-օրյայի ճշմարտությունը մնում Է փակ դռների հետևում
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունը ժամանակին հայտարարում էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման և պարզման մարմինը ԱԺ քննիչ հանձնաժողովն է, որի աշխատանքների ավարտից հետո հասարակությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները:
Ի՞նչ արեց դրանից իշխանությունը. խախտեց հանձնաժողովի աշխատանքների ժամկետները, իսկ հետո հայտարարեց, թե օրենքն այլևս հնարավորություն չի տալիս այդ պայմաններում զեկույցը ԱԺ լիագումար նիստում ներկայացնել ու սա այն դեպքում, որ մինչև այդ հայտարարվում էր, որ զեկույցի մի մասը բաց ձևաչափով է ներկայացվելու, իսկ գաղտնի հատվածը` փակ:
Իսկ ի՞նչ ունեցանք վերջնաարդյունքում. զեկույցին կարող են ծանոթանալ միայն համապատասխան գաղտնիության հասանելիություն ունեցող անձինք` խիստ սահմանափակ թվով, այն էլ` չհանրայնացնելու սկզբունքով:
Երկիրը 44-օրյային ու դրան հաջորդող տարիներին ստացավ դաժան պատերազմ, ագրեսիա, հարձակումներ ու ըստ այդմ` մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ ու այս պայմաններում, դրա գլխավոր պատասխանատուներն ու մեղավորները իրականությունը քողարկելով պատրաստվում են իրենց իշխանության երկարաձգմանը»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց