Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ․ Վահան Կոստանյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
««Համաշխարհային դարպասներ»-ը ԵՄ լոգիստիկ, էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկն է, որը պետք է կապի ԵՄ-ն տարբեր այլ տարածաշրջանների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների հետ: Եվ վարչապետը հրավիրված է ելույթ ունենալ այս ֆորումի բացման արարողության ժամանակ: Նաև նախատեսված են հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ, երկկողմ այլ հանդիպումներ ևս տեղի կունենան: Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, Ադրբեջանի նախագահն այս միջոցառմանը չի մասնակցում»,- ասել է Կոստանյանը:
Հիշեցնենք՝ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում։ Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց