ՔՊ-ն բռնաճնշումների և հետապնդումների նոր ալիքի է պատրաստվում
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիրը» բռնաճնշումների և հետապնդումների նոր ալիքի է պատրաստվում։ Նախօրեին հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ցանկանում են մեկուսացնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա թիմակիցներին, ինչպես նաև ազդեցիկ գյումրեցիներին, որպեսզի կարողանան ընտրակեղծիքների միջոցով վերարտադրվել արդեն 2026 թվականի հունիսին։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, թիրախում ոչ միայն Գյումրին է․ բոլոր այն համայնքները, որոնք ընդդիմադիր համայնքապետեր ունեն, առաջիկայում հայտնվելու են իրավապահների լուրջ ուշադրության կենտրոնում։ Չի բացառվում, որ որոշ քաղաքապետերի ձերբակալեն կամ անգամ կալանավորեն։ Այդ նպատակով Փաշինյանը Քննչականին, դատախազությանը, ինչպես նաև պետական վերահսկողական ծառայությանը «քսի» է տվել ընդդիմադիր համայնքապետերի դեմ, որոնք հերթով մտնում են համայնքապետարաններ և սկսում են խորը ստուգումներ իրականացնել՝ փորձելով նույնիսկ ամենամանր թերացումներ գտնել, որոնք հետո հնարավոր կլինի ներկայացնել որպես կոռուպցիոն դրսևորումներ և իրավական վարույթներ հարուցել։
Իսկ մինչ այդ, գլխավոր ուշադրությունը սևեռված է Վաղարշապատ քաղաքի վրա, որտեղ արդեն իսկ սկսել են ուրվագծվել ընդդիմադիր հիմնական դաշինքները, և նրանք էլ լինելու են իրավապահների թիրախում։ Փաշինյանը հանձնարարել է ամեն գնով կանխել ընդդիմության առաջընթացը և ապահովել իրենց հաղթանակը՝ հրաշալի հասկանալով, որ Վաղարշապատը տանուլ տալուց հետո այլևս կարող է իրավապահ համակարգն էլ դուրս գալ վերահսկողությունից։ Ուստի նա հանձնարարել է ոչնչի առջև կանգ չառնել։
Լիլիթ Բաբայան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց