Իրավապահ համակարգի փլուզումը վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
««Ամեն կրակոց, ամեն քաղաքացի ի վերջո զգում է, որ դա կրակել են իրա վրա», – Քննչական կոմիտեում ունեցած ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով հասկանալ՝ «ի՞նչն այնպես չեն անում», որ Հայաստանում հանցավորության մակարդակը շարունակ աճում է։
Պատասխանը, սակայն, պարզ է և սկսվում է հենց գործող իշխանությունից․
1. Իրավապահ մարմինները այլևս օրենքի պահպանման գործիք չեն։ Դրանք վերածվել են քաղաքական իշխանության սպասարկուների։ Ոստիկանությունն ու քննիչներն ավելի շատ զբաղված են ընդդիմադիրների դեմ քաղաքական պատվեր կատարելով, քան՝ քաղաքացիների անվտանգությամբ։ Այս պայմաններում հանցագործները զգում են անպատժելիություն և գործում առավել ինքնավստահ։
2. Դիլետանտիզմն ու ոչ-մասնագիտական մոտեցումները խաթարում են համակարգը ներսից։ Քննչական և ուժային կառույցներում նշանակումները կատարվում են ոչ թե փորձառության ու գիտելիքի, այլ՝ քաղաքական լոյալության հիմքով։ Արդյունքում համակարգը գործում է ոչ արդյունավետ:
3. Օրենքի հանդեպ հարգանքը խաթարվում է հենց վերևից։ Երբ իշխանությունն ինքը խախտում է Սահմանադրությունը կամ շրջանցում օրենքները, հասարակությունը սկսում է դա ընկալել որպես նորմ։ Եթե պետության վերնախավում անպատժելիությունն ընդունված է, ապա փողոցում հանցավորությունն այլևս չի ընկալվում որպես բացառություն։
4. Սոցիալական ճգնաժամը հող է ստեղծում քրեական մթնոլորտի աճի համար։ Աշխատանքի պակասը, աղքատությունը, անարդար բաշխվածությունը և անհուսությունը մարդկանց մղում են հանցավոր վարքի՝ այն համարելով որպես գոյատևման միջոց։
Այսօր Հայաստանը կանգնած է վտանգավոր շեմի առաջ․ իրավապահ համակարգի մասնատումն ու փլուզումը այլևս պարզապես կառավարման ձախողում չեն․ դրանք վերածվել են ազգային անվտանգության ուղիղ սպառնալիքի։
Երբ պետությունը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների կյանքը, հասարակական անվտանգությունը և օրինականությունը, վտանգվում է ոչ միայն հասարակական կարգը, այլև պետության ինքնիշխանությունն ու կենսունակությունը։
Փաշինյանի հարցին՝ «ի՞նչն այնպես չեն անում», պատասխանը պարզ ու անխուսափելի է․ պետությունը չի կատարում իր ամենաառանցքային պարտականությունը՝ պաշտպանել իր քաղաքացիներին և վերականգնել օրենքի գերակայությունը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց