Ասել ես՝ ՀՀ-ն երբ ուզի, կարող է վերադառնալ այս փաթեթին․ Դե վերադարձի․ Շարմազանովը՝ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նիկոլ, դու ես 2020-ին Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որի համաձայն «ԵԱՀԿ կամ ՄԱԿ -ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե»։
Ավելին. դու՝ Նիկոլ, նշել ես, որ «հանրաքվեին դրված հարցը որևէ սահմանափակում չի ունենալու»։
Այսինքն, ֆիքսել ես, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով ու հանրաքվեի դրված հարցը որևէ սահմանափակում չի ունենալու։
Սա նշանակում է, որ հանրաքվեի կարող էր դրվել ինչպես Արցախի անկախության, այնպես էլ՝ ՀՀ-ին միանալու հարցը։
Նշել ես նաև,որ «մինչև հանրաքվեի իրականցումը Արցախն օժտվելու էր ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեությունը»։
Հետո էլ ասել ես՝ ՀՀ-ն երբ ուզի, կարող է վերադառնալ այս փաթեթին ու միջազգային հանրությունն էլ պրոբլեմ չի ստեղծի։
Դե վերադարձի։
Դե ապահովի Արցախի կարգավիճակի հստակեցումը հանրաքվեով։
Ապահովի Արցախի ժամանակավոր կարգավիճակը։
Ապահովի Արցախի ամենօրյա կենսագործունեությունը։
Հը, ինչո՞ւ լռվեցիր, իրականացրու խոստումդ»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց