Պետք է որոշենք՝ շարունակում ենք ապրել չկազմակերպված ու վտանգավոր միջավայրում, շնչել գարշահոտ ու փոշի, պարել Ֆեստիվառներում, թե՞ ցանկանում ենք փոխել այս իրավիճակը․ Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Առավոտվանից սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում են Նուբարաշենի աղբավայրի այրման կադրերը։
Տեսնում ենք, թե ինչպես է առանց այդ էլ աղտոտված Երևանի օդը կրկնակի թունավորվում՝ այրվող աղբից տոքսիկ գազերով։ Այդ օդն ամեն օր շնչում են մեկ միլիոնից ավելի մարդիկ՝ Երևանում և հարակից բնակավայրերում։
Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Հայաստանում անգամ այսպիսի տարրական խնդիրը մնում անլուծելի։
Պատասխանը, ցավոք, պարզ է․ Հայաստանը չի կառավարվում, իսկ մեր պաշտոնատար անձինք պայմանականորեն բաժանվում են երեք խմբի․
Նրանք, ովքեր չգիտեն և չեն էլ ցանկանում իմանալ, թե ինչպես լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները։
Չունեն մասնագիտական փորձ և չեն պատկերացնում անգամ՝ որտեղ են հայտնվել ի պաշտոնե։ Պաշտոն են զբաղեցնում միայն այն պատճառով, որ հեղափոխության օրերին քայլել են, ՔՊ-ի անդամ են կամ պարզապես իշխանությանը լոյալ մարդիկ են:
Նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես պետք է աշխատել, որ խնդիրները լուծվեն, բայց խուսափում են պատասխանատվությունից։
Նախընտրում են հեռու մնալ շառից ու փորձանքից, ոչինչ չանել և սպասել վերևից հրահանգի։ Իսկ վերևում էլ չգիտեն, թե ինչ պետք է անել, որ մի հատ էլ հրահանգեն։
Եվ նրանք, ովքեր չեն հասկանում խնդիրների ծավալը և դրանց լուծման ուղիները, բայց վստահ դեմքով որոշումներ են կայացնում:
Այդ պատճառով էլ նրանց յուրաքանչյուր որոշում իրավիճակը դարձնում է ավելի վատը, քան կար մինչ այդ։ Ինչին դիպչում են ավելի վատ է լինում...
Ահա այսպիսին է այսօր Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգը։
Սիրելի ժողովուրդ, հարգելի հայրենակիցներ, սա այն իշխանությունն է, որը ձևավորվել է 2021թ. ընտրությունների արդյունքում և մենք բոլորս ստիպված ենք «վայելել» դրա հետևանքները ամեն օր։
Գնդակը ժողովրդի՝ այսինքն մեզանից յուրաքանչյուրի դաշտում է։ Պետք է որոշենք՝ շարունակում ենք ապրել չկազմակերպված ու վտանգավոր միջավայրում, շնչել գարշահոտ ու փոշի, պարել Ֆեստիվառներում, թե՞ ցանկանում ենք փոխել այս իրավիճակը։
Եթե ընտրում եք երկրորդ տարբերակը՝ միացե՛ք մեզ, որպեսզի միասին փոխենք այս իրականությունը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը