«Մեր ձևով» շարժումը դառնում է համազգային հարթակ. Գոռ Գևորգյանը՝ շարժման առաջին հաշվետու ժողովի մասին
Հոկտեմբերի 11-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը կազմակերպել էր իր առաջին հաշվետու ժողովը, որտեղ ներկայացվեցին շարժման մեկնարկից հետո իրականացված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։ Միջոցառմանը ներկա էին շարժման անդամները, համախոհներն ու բազմաթիվ հասարակական, փորձագիտական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։ Ժողովը, ըստ մասնակիցների, ցույց տվեց, որ «Մեր ձևով»-ը կարճ ժամանակում վերածվել է համախմբված, գաղափարական և գործնական ուժի՝ հստակ օրակարգով և կազմակերպչական կայունությամբ։
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, միջազգային հարաբերությունների մասնագետ, արևելագետ, 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծել է․
«Վերջին շաբաթների ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը միտում է դրսևորում դառնալու ավելի համապարփակ քաղաքական ուժ՝ ընդլայնելով իր համախոհների և համակիրների շրջանակը։ Միևնույն ժամանակ՝ չնվազեցնելով 2026 թ. խորհրդարանական ընտրություններին քաղաքական հայտ ներկայացրած նոր ուժերի տեղն ու դերը առաջիկա ընտրապայքարում, հարկավոր է արձանագրել, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը որոշակի իրավիճակում կարող է նաև քաղաքական ընդդիմադիր մի հատվածի կոնսոլիդացնող գործոն դառնալ»։
Գոռ Գևորգյանի գնահատմամբ՝ շարժման ձևավորած օրակարգը գերազանցում է զուտ կուսակցական տրամաբանությունը․ այն ունի ազգային զարգացման հստակ տեսլական և հասարակական վստահության աճող դինամիկա։
«Այս առումով հիշարժան է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովին ուղղված տեսաուղերձը։ Նրա շեշտադրումները տնտեսական արդարության, ինստիտուցիոնալ զարգացման և քաղաքացիների դերակատարության մասին կարող են մաս կազմել շարժման ապագա քաղաքական ռազմավարությանը։ Աճեմօղլուի խոսքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շարժումը նկատելի է դարձել ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային փորձագիտական դաշտում»,– նշել է Գևորգյանը։
Գոռ Գևորգյանի խոսքով՝ «Մեր ձևով» շարժման գաղափարախոսությունը համադրում է տնտեսական պետականաշինությունը, ազգային ինքնագիտակցությունը և հանրային համերաշխության գաղափարը՝ ձգտելով ձևավորել նոր քաղաքական մշակույթ։ Նրա համոզմամբ՝ առաջիկա ամիսներին շարժման գործունեությունը կդառնա հայաստանյան քաղաքական դաշտի առանցքային ազդակներից մեկը՝ միավորելով տարբեր ոլորտների մասնագետների և ակտիվ քաղաքացիների՝ դեպի նպատակային, ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող պետություն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց