Իսրայելի վարչապետը չի մասնակցի Շարմ էլ Շեյխում Գազայի հարցով կայանալիք գագաթնաժողովին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ նա չի մասնակցի Շարմ էլ Շեյխում Գազայի հարցով կայանալիք գագաթնաժողովին՝ հոկտեմբերի 13-ի երեկոյան Շեմինի Ացերեթ-Սիմխատ Թորա հրեական տոնի մեկնարկելու պատճառով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրավիրվել է մասնակցելու այսօր Եգիպտոսում կայանալիք համաժողովին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին հրավերի համար, սակայն նշել է, որ չի կարողանա մասնակցել՝ տոնի մեկնարկին ընդառաջ ժամանակի սղության պատճառով», – նշվում է հայտարարության մեջ։
Նեթանյահուն նաև շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին «խաղաղություն ուժի միջոցով» գործելակերպով խաղաղության շրջանակն ընդլայնելու ջանքերի համար։Ավելի վաղ Եգիպտոսի նախագահական գրասենյակը հայտարարել էր, որ Նեթանյահուն կմիանա ԱՄՆ նախագահի նախաձեռնած գագաթնաժողովին։
The Times of Israel-ի տեղեկացմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց էր ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ։Հաղորդագրության համաձայն՝ Քնեսեթում Թրամփի կողմից կազմակերպված հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն ընդունել էր Եգիպտոսի առաջնորդի հրավերը՝ մասնակցելու Գազայում խաղաղության ծրագրի վերաբերյալ միջազգային գագաթնաժողովին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...