Արցախի hակամարտությունը գլխավոր «ստատուսագրի» համար hակամարտություն է իր և նախկին ղեկավարների միջև
Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Մարդ, ով վերջերս խոստովանեց, որ մերժել է պատերազմի կանխման, թեկուզ և տեսական, հնարավորությունը, ով ժամանակին բղավում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ով 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին այցով մեկնեց Արցախ և անգամ հայտարարեց, որ «ո՞վ ասեց՝ Արցախը գերտերություն չի»,․․․ և նման այլ տեքստեր արտաբերողը հիմա դարձել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման, բռնի տեղահանման փաստացի «մաքրազերծողը»։
Ինքը Ադրբեջանի հետ կապված հարց չունի, իրեն «հետաքրքիր չի», որ Ադրբեջանը տարբեր դրվագներով մերժել է խաղաղ կարգավորման տարբերակները, պետական մակարդակով տասնամյակներ շարունակ էթնիկ հայի դեմ ատելություն է քարոզվել, իրեն հետաքրքիր չի, որ 2022 թվականի Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը ուղեկցվեց հայ կին զինծառայողի դաժան անդամահատման դեպքով, իրեն հետաքրքիր չի, որ Ռամիլ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար թոշակ է ստանում հիմա։ Սրանք կարևոր չեն, կարևոր չի նաև, որ այսօր Ադրբեջանի դպրոցներում քարոզվում է, որ ՀՀ-ն դա «պատմական Ադրբեջան» է, որը իրենցից «խլել» են։ Կարևոր չեն այս հարցերը, կարևորը նախկին ղեկավարների հետ կռիվ-կռիվ խաղալն է, կարևորը սեփական քայլերը կոծկելն է, կարևորը Ադրբեջանի հրահանգով հայոց պետականության գաղափարական քանդումն է։ Սրանք են իշխանության առաջնահերթությունները, իսկ Ադրբեջանի հետ կապված իրենք թեմա չունեն, չէ՞ որ հիմա «խաղաղություն» է՝ իսկ իրականում՝ անպաշտպանություն գալիք վտանգներին ընդառաջ։
Ինչպես Արցախի հակամարտության տարիներին, այնպես էլ այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը պարզ ու ուղիղ տեքստերով ու քայլերով խոսում է իր վտանգավոր, զավթողական ծրագրերի մասին, բայց դե կարևորը՝ նախկինների հետ «չանա-չանա» տալն է․․․Հո՞ պետական պաշտպանության հարցերով չի զբաղվելու պետության կազմաքանդիչը»,- գրել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց