Նիկո՛լ, խաբար ես չէ՞, որ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք թյուրքական երկրների ներկայացուցիչներ այդպես էլ չեն հասկանում, որ «Զանգեզուրի միջանցք» չկա. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլ, խաբար ես չէ՞, որ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք թյուրքական երկրների բարձրաստիճան ներկայացուցւչներ այդպես էլ չեն հասկանում, որ «Զանգեզուրի միջանցք» չկա: Այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում ու չեն հարգում, նույնիսկ չեն էլ վախենում:
Նիկոլ, խաբար ես չէ՞, որ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք թյուրքական երկրների բարձրաստիճան ներկայացուցւչներ այդպես էլ չեն հասկանում, որ «Զանգեզուրի միջանցք» չկա: Այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում ու չեն հարգում, նույնիսկ չեն էլ վախենում:
Ուրեմն, Նիկոլ ջան, մինչ դու (չուժոյ պախմել) Շարմ էլ Շեյխի «խաղաղության» գագաթնաժողովում, Պակիստանի վարչապետին, հիշեցնում էիր, որ վերջերս դիվանագիտական հարաբերությունների մասին ինչ-որ թուղթ եք ստորագրել, այդ նույն ժամանակ Իսլամաբադում տեղի է ունեցել հետևյալը (երեկ):
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը, եռակողմ հանդիպման բացման արարողության ժամանակ, նշել է որ ««Թրամփի երթուղի» ծրագրի իրականացմամբ Զանգեզուրի միջանցքը Եվրասիայի կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա»։
Իսկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, նույն հանդիպման ընթացքում ասել է. «Զանգեզուրի միջանցքի գործարկումը կխթանի տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և քաղաքական սերտ կապերը և կբարձրացնի նաև Միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը»։
Հիմա ի՞նչ է սա նշանակում.
քո հերթական, աղետաբեր խաբեութո՞ւնն է սեփական ժողովրդին, թե՞ «խաղաղության» անվան տակ նոր բախում հրահրող հարևանների անհարգալից վերաբերմունքն է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Երկու դեպքում էլ շատ վատ է:
Հ.Գ.
Չգիտեմ ճիշտ է, թե՞ չափազանցված, բայց ասում են իրավիճակի անելանելիությունից ու անհեռանկարայնությունից դրդված, ՔՊ-ական գիտակից հատվածը սկսել է չարաշահել ալկոհոլը:
Չգիտեմ ճիշտ է, թե՞ չափազանցված, բայց ասում են իրավիճակի անելանելիությունից ու անհեռանկարայնությունից դրդված, ՔՊ-ական գիտակից հատվածը սկսել է չարաշահել ալկոհոլը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց