Դիսնեյլենդում կառուցված մեղադրանք է, նույնիսկ տանզանիացիները կամաչեին Կարապետյանի դատական գործն ունենային.Ամստերդամ
«Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերի հետևից է ընկել, մեկը՝ Ռուբեն Վարդանյանն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանը»,- հրավիրված ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը՝ հիշեցնելով, որ այսօր դատական նիստ է հրավիրվել, որը վերաբերում է Սամվել Կարապետյանի դեմ աբսուրդ մեղադրանքին։
Իրավապաշտպանի խոսքով՝ բոլորը պետք է իրենց հարց տան, թե ինչու է Սամվել Կարապետյանը Հայաստանում նստած, մարդ՝ ով բացարձակապես անմեղ է։
Նա հիշեցրեց, որ Կարապետյանը կալանավորվել է այն ժամանակ, երբ գտնվել է Հայաստանում իր հոր քառասունքին մասնակցելու համար։
«Ելնելով խոսքի համատեքստից, պարզ է, որ Կարապետյանի մտքով անգամ չէր անցել ակնարկել կառավարության տապալման մասին»,-ասաց Ամստերդամը՝ նաև նշելով, որ Փաշինյանը և իր աշխատակազմի ղեկավարն իրեն վիրավորական արտահայտություն են թույլ տալիս։
«Նա նաև ֆեյսբուքում պարոն Կարապետյանի դեմ սպառնալից և մեղադրական գրառում ունեցավ, միայն այդ գրողն արդեն հերքում է այդ մեղադրանքը՝ ըստ Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի, միանշանակն հստակ է, որ մեղադրանքը ներկայացված է անբարեխիղճ կերպով»,-ասաց միջազգային փաստաբանը և, ներկայացնելով կալանքի քաղաքապես մոտիվացիան, հավելեց.
«Մեկ էլ հանկարծ, իրան շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որը կրոնական ծեսի է մասնակցում իր հոր հիշատակին և բիրտ ռեժիմի կողմից նրան բանտարկում են»։
Ամստերդամը հայտնեց, որ դիմելու են ԵՄ-ին՝ պահանջով, որ Հայաստանին դատապարտեն քաղաքական բանտարկյալներ պահելու կապակցությամբ։
«ՄԻԵԿ-ի 9-րդ հոդվածն է խախտված՝ դավանանքի ազատության վերաբերալ, 10-րդ հոդվածը՝ արտահայտման իրավունքն է և 18-րդ հոդվածը՝ քաղաքական հիմքն է դրված գործի հիմքում, նաև անհամաչափ պատժի կիրառման դրույթը»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնելով, որ այս պահին նաև Տանզանիայի ընդդիմության իրավունքներն է պաշտպանում՝ ռոբերտ Ամստերդամն ասաց. «Դիսնեյլենդում կառուցված մեղադրանք է, նույնիսկ տանզանիացիները կամաչեին Կարապետյանի դատական գործն ունենային»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց