ՆԳՆ-ից հայտարարում են՝ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակումը իրենց հանձնառությունն է
Լավագույնս մշակված ռազմավարական մոտեցում, ռազմավարական ծրագրեր, միջոցառումներ և վերջնարդյունքում փոփոխություններ, որոնք տեսանելի կլինեն հասարակության շրջանում. այս համատեքստում ՆԳ նախարարությունը «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 8-ին նախաձեռնել էր Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ներկա էին ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների, Արդարադատության նախարարության, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանն անդրադառնալով հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող ընդգրկուն միջոցառումներին՝ նշել է, որ ռազմավարական ծրագիրն այդ համատեքստում ունի առանձնակի կարևորություն:
Շեշտվել է, որ Հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության վրա, նախանշվել են ոլորտի խնդիրներն ու անելիքները։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց