Փաշինյանը մերժեց խաղաղ բանակցությունները, հրահրեց պատերազմ՝ կործանելով և՛ Արցախը, և՛ Հայաստանը
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․
«2019 թվականին Փաշինյանը կարող էր գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված կարգավորմանը, որի համաձայն Հայաստանը պետք է հանձներ 5 շրջանը, իսկ Լաչինը և Քելբաջարը՝ միայն այն դեպքում, երբ վերջնական որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այս փաթեթին պետք է հաջորդեր նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։
Սա ՀՈՅԱԿԱՊ լուծում էր, որին համաձայնել էր նաև Ադրբեջանը։ Փաշինյանը՝ հեղափոխական էյֆորիայի պայմաններում ունենալով 10 միլիոնանոց հայության աջակցությունը, կարող էր շատ հանգիստ իրականացնել այս պլանը՝ նույն համառությամբ ժողովրդին բացատրելով, որ սա միակ խաղաղ կարգավորման հնարավորությունն է։ Մենք իրեն անպայմանորեն կաջակցեինք, որովհետև ԼՂ-ի խաղաղ կարգավորումը միշտ է մեր գիծը եղել:
Եթե անգամ հասարակության դիմադրություն լիներ, կարող էր այդ ծրագիրը ներկայացնել հանրությանը՝ ինչպես Տեր-Պետրոսյանը արեց իր «Խաղաղություն թե պատերազմ» հոդվածով, և հրաժարական տալ՝ իր նախընտրական ծրագրի հիմքում դնելով այդ կարգավորման առաջարկը։ Այդ դեպքում նա խաղաղ կարգավորման հարցը կհաներ հանրաքվեի, և մենք անկասկած իրեն կաջակցեինք՝ նույնիսկ դաշինք կազմելով նրա հետ։
Փաշինյանը այդ ժամանակ չի ունեցել ոչ լեգիտիմության ճգնաժամ, ոչ էլ հասարակական աջակցության պակաս։ Բայց նա՝ վախենալով, թե իրեն աջակցող հասարակության որոշ հատված կարող է ընդդիմադիր դիրքորոշում բռնել, կամ կարող է իրեն «դավաճան» անվանել, գնաց կործանման տանող ճանապարհով։
Հենց այդ վարքագծով էլ պարզապես մերժեց խաղաղ բանակցությունները և հրահրեց պատերազմ՝ կործանելով և՛ Արցախը, և՛ Հայաստանը»։




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...