Բայրամովի պատասխանը Միրզոյանին
Ադրբեջանը կրկին առաջ է քաշում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունից, ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ ձեռնարկվելիք հաջորդ քայլերը և Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը։ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե կողմերը դրական են գնահատել ԵԱՀԿ ինստիտուտների՝ Մինսկի գործընթացի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի և բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը կասեցնելու որոշումը, որոնք կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը։
Փաստացի, Ադրբեջանի արտգործնախարարն այս կերպ պատասխանում է իր հայ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին։ Վերջինս նույն այդ Վալտոնենի հետ Երևանում կայացած ասուլիսում նախօրեին հայտարարել էր, թե Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել Սահմանադրության փոփոխման պահանջ, որի հետ հայկական կողմը հաշտ չէ և ցանկություն չունի այն իրականացնելու։
Ըստ էության, Ադրբեջանը կրկին պնդում է, որ խաղաղության համաձայնագիր կարող է կնքվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու դեպքում, ինչը, նշենք, բացարձակ անիրատեսական է, քանի որ Հայաստանի որևէ ողջամիտ և հայրենասեր քաղաքացի սահմանադրական հանրաքվեի ժամանակ չի քվեարկի Փաշինյանի ներկայացրած դավաճանական փոփոխությունների օգտին։ Այս պարագայում, ի դեպ, Ադրբեջանը կրկնակի շահած է դուրս գալիս. կհանե՞ն Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը՝ իրենց համար ավելի լավ, չեն հանի՞՝ Ադրբեջանը նոր ռազմական էսկալացիայի սկսելու հիմքեր կստեղծի իր համար։
Սոնա Հակոբյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց