«Հայաստանը և՛ ներքին, և՛ արտաքին կոմունիկացիաներով տանում է անպաշտպանության»․ ադրբեջանագետ
Ադրբեջանագետ տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Ինձ համար սա ոչ միայն ուղի չէ դեպի խաղաղություն, այլև անպաշտպանություն տանող ուղի է, ինչն ամենավտանգավորն է։ Երբ Նիկոլ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, անում է քայլեր, որոնք հարվածում են բանակին՝ երկարաժամկետ ու կարճաժամկետ առումով, դրան զուգահեռ՝ գնում ու դրսում բոլոր դերակատարներին ասում է՝ «վե՛րջ, մենք խաղաղ ենք ապրում», նշանակում է, որ Հայաստանը և՛ ներքին, և՛ արտաքին կոմունիկացիաներով տանում է անպաշտպանության։
Օրինակ, 2 տարի հետո, երբ ԱՄՆ նախագահը փոխվի, իսկ ԱՄՆ-ում նախագահը փոխվում է, և Ադրբեջանը գնա ռիսկային քայլերի, ի՞նչ է անելու Փաշինյանը, նորից գնալու է ու միջազգային խաղացողներին ասի՝ կներեք, նորից էսկալացիայի վտանգ կա՞, միջազգային հարաբերություններում այսպես չեն աշխատում։ Խաղաղությունը զորեղ երևույթ է, եթե այդ տերմինն օգտագործում է, պետք է դրա խորքային բովանդակության առումով լուրջ փոփոխություններ լինեն»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց