Դատարանը պետք է կասեցնի Արարատ լեռան սիմվոլի անարգումը․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարությանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
2025 թվականի հոկտեմբերի 16-ին դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1299-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետը, որով որոշվել է Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից։
Դիմումի հիմքում դրված են մի շարք սահմանադրական և իրավական դրույթներ, որոնց համաձայն՝ վիճարկվող որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 21-րդ, 23-րդ և 56-րդ հոդվածներին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի 2-րդ հոդվածին։ Իմ համոզմամբ՝ Արարատ լեռը ոչ միայն ՀՀ պետական խորհրդանիշ է, այլև հայ ժողովրդի ազգային և էթնիկ ինքնության հիմնարար տարր, որի հեռացումը պետական խորհրդանշային օգտագործումից հանդիսանում է այդ ինքնության դեմ ուղղված քայլ։
Կառավարության այս որոշումը խախտում է իմ՝ որպես ՀՀ քաղաքացու, ինքնության պահպանման և արժանապատվության իրավունքները, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ։ Այն նաև հակասում է պետության խորհրդանիշների նկատմամբ հասարակական փոխհամաձայնությամբ ձևավորված արժեքային համակարգին։
Վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից տրված հիմնավորումները՝ կապված Արարատ լեռան պատկերը հանելու որոշման հետ, լեգիտիմացնում են Սահմանադրությանը հակասող մոտեցումները և խաթարում են պետական խորհրդանիշերի նկատմամբ հասարակական վստահությունը։
Դատարանին խնդրել եմ կասեցնել վիճարկվող որոշման գործողությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը, նշելով, որ դրա կիրառումը կբերի անդառնալի հետևանքների ոչ միայն իմ, այլև հանրության համար։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց