Փաշինյանը փորձում է մանիպուլացնել, բայց ապարդյուն
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, եկեղեցու դեմ բռնաճնշումների ֆոնին, մեծ արձագանք էր գտել։ Որոշ շրջանակներ ընդհուպ մեղադրանքներ էին հասցեագրում Արամ Ա-ին, թե իբր գործարքի է գնացել Փաշինյանի հետ։
Ուշագրավն, իհարկե, կառավարության լրատվության վարչության տարածած կեղծ, ավելի ճիշտ՝ կիսատ-պռատ հաղորդագրությունն էր։ «Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը»,- նշված է ՀՀ կառավարության կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում։ «Ջերմ ողջույններ ու օրհնություն» արտահայտությունը, համաձայնվեք, փոքր-ինչ տարօրինակ է։
Կառավարության հաղորդագրությունից հետո իր հաղորդագրությունը տարածեց նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը։ Անթիլիասում գործող կաթողիկոսությունը հայտնում է, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Արամ Ա-ի անունից վարչապետին է փոխանցել իր մտահոգությունները հոգևորականների ձերբակալությունների հետ կապված։ Այս մասին հիշատակում չկա Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։
Մեկ այլ հայտարարությունն էլ այսօր է տարածվել, որում նշվում է, թե Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը խստիվ դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունը։ «Ամիսներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտել էր հոգևորականների ձերբակալությունը և նույնիսկ միջնորդների միջոցով առաջարկել էր դադարեցնել այս ոչ ընդունելի երևույթը։ Նորին Սրբությունը այժմ հովվապետական այցելության մեջ լինելով և մոտիկից իմանալով շարունակվող ձերբակալությունները, դարձյալ դատապարտում է այս անընդունելի երևույթը։
Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը պարտականություն է տվել այժմ մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանին, որ իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցի քաղաքական ու պետական պատասխանատուներին և նույնիսկ վարչապետին»,- ասվում է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության հայտարարության մեջ։
Լիանա Մաթևոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց