Թուրքիայում ձերբակալվել է թուրք մասոնների առաջնորդը
Թուրքիայում հերթական օպերացիան է իրականացվել խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Can Holding»-ի դեմ։ Դատախազության միջնորդությամբ 35 անձ է ձերբակալվել, որոնց թվում է թուրք մասոնների առաջնորդը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշենք, որ «Can Holding»-ը գործում է էներգետիկայի, կրթության, լոգիստիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում:
Կալանավորվածների շարքում են Binsat Holding-ի վարչության նախագահները, ինչպես նաև Can Holding-ի սեփականատերերի կանայք։ Սակայն ամենանշանակալի անուններից մեկը Ստամբուլի Բիլգի համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Ռեմզի Սանվերն է։
Սանվերը 2023 թվականից ղեկավարում է Թուրքիայի ամենամեծ մասոնական կառույցը՝ «Ազատ և ընդունված մասոնների մեծ օթյակը», և համարվում է դրա առաջին դեմքը։
Հիշեցնենք, որ «Can Holding»-ի գործով ձերբակալությունների առաջին ալիքը սկսվել էր սեպտեմբերի 11-ին։ Բերման էր ենթարկվել կազմակերպության 26 անդամ, որոնց թվում կային բարձրաստիճան և հանրահայտ անձինք։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...