Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված վաշինգտոնյան քայլերին. Կլաուդիա Բուշ
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին։
Դեսպանը հիշեցրել է, որ Գերմանիայի կառավարությունը մեծ ներգրավվածություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։
«Մենք հանդիպումներ ենք կազմակերպել Բեռլինում, աշխատանքներ ենք տարել և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունները երախտապարտ են եղել։ Հիմա պետք է դեպի ապագա նայել ու հասկանալ, թե հաջորդ քայլերը որոնք են։ Վաշինգտոնում ձեռնարկված քայլերում մենք աաջընթաց ենք տեսել։ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել այդ քայլերին։
Սա երկար ճանապարհ է, բայց մենք արդեն տեսել ենք, որ տևական ժամանակ խաղաղ է, չենք տեսել բախումներ, ինչը հույս է տալիս, որ կարող ենք շարունակել անցնել այդ ճանապարհով»,- ասել է դեսպանը։Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել։
Մինչ հռչակագրի ստորագրումը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել էին խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև համատեղ նամակով դիմել էին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Նույն օրը Հայաստանը նաև համագործակցության երկկողմ հուշագրեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...