Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է դառնալ այս գործընթացի հիմնական թիրախը․ Սուրենյանց
Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանը ազատագրելու» մասին հայտարարությունը դեռ իր հնչեցման պահին հակասահմանադրական էր Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ տարանջատում է պետությունը և եկեղեցին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Գործադիրի ղեկավարը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին․ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար նա պետք է նախ հրաժարվի իր պաշտոնից։ Սկզբում իշխանությունը փորձեց իր հակաեկեղեցական օրակարգը իրականացնել հանրային աջակցության միջոցով՝ «հոգևոր հավաքի» ձևաչափով։ Սակայն հասարակության մերժողական վերաբերմունքը ստիպեց փոխել մարտավարությունը՝ անցնելով ճնշման և իրավական հետապնդման ուղու։ Այսօր արդեն երեք Սրբազաններ կալանքի տակ են, իսկ Նաթան արքեպիսկոպոսի և Աղան աբեղայի զրույցի հիման վրա հարուցված գործը վկայում է՝ իշխանությունը նույնիսկ եկեղեցու ներքին կարգապահական գործընթացները փորձում է ներկայացնել որպես քրեական իրավախախտում։ Սա իրավունքի գերակայության դրսևորում չէ, այլ՝ դրա քաղաքական շահարկում։
Իշխանական մեդիայում հրապարակված ձայնագրությունից և վարույթի տրամաբանությունից պարզ է դառնում նաև հաջորդ քայլը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է դառնալ այս գործընթացի հիմնական թիրախը՝ մեղադրանքի առաջադրման(կալանքի) կամ դրա սպառնալիքի ներքո հրաժարականի պարտադրանքի միջոցով։ Այս ամենն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ ազդեցության թուլացմանը և հոգևոր ինստիտուտը քաղաքական վերահսկողության տակ առնելուն։ Եթե այս գործընթացը չկասեցվի քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիայով, այն կարող է դառնալ ավտորիտար համակարգի կայացման առանցքային նախադեպերից մեկը՝ կասկածի տակ դնելով նաև պետական ինստիտուտների գործողությունների լեգիտիմությունը:
Անկասկած է, որ Փաշինյանի այս հակասահմանադրական ձեռնարկն ուղղված է այնպիսի քաղաքական միջավայրի ձևավորմանը, որը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները կվերածի իշխանության վերարտադրության ձևական միջոցառման»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց