Քաղաքական հետապնդումներ հոգևորականների նկատմամբ. ազգային ամոթ
Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ իրականացվող բռնաճնշումները չեն սահմանափակվում միայն կրոնական ոլորտով․ դրանք հարված են ազգային ինքնությանը, միասնականությանը և հոգևոր հիմնասյուներին։ Եթե այս գործընթացը չկանգնեցվի, այն կունենա աղետալի հետևանքներ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ սփյուռքի կյանքում․ կկոտրվի հայի ոգին, կթուլանա հավատը, և կխաթարվի համահայկական համախմբվածությունը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով իրավիճակին, ընդգծում է․ «Տարաբնույթ կեղծ մեղադրանքներով բազմաթիվ հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն ու հեղինակազրկումն է։ Եկեղեցին մեր երկրի կենսունակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող կարևորագույն ինստիտուտներից է, որի դեմ գրոհներով նաև ներհասարակական թշնամություն է սերմանվում։ Ազատությո՛ւն Սրբազան հայրերին և ապօրինի հետապնդումների ենթարկվող բոլոր քաղբանտարկյալներին»։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր հերթին նշում է, որ իշխանությունները նպատակաուղղված հոգեբանական պատերազմ են վարում՝ ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ հասարակության դեմ։ «Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ամենօրյա ռեժիմով հոգեբանական պատերազմ են իրականացնում հայ հանրության և հայկական պետության դեմ։ Նրանք ուղղակի մաշեցնում են մեզ, քայքայում, մեր ջանքն ու էներգիան մսխում։ Իսկ մեր երկիրը շահել է կարճ ժամանակ, որտեղ պետք է դնել հսկայական ջանք ու էներգիա՝ արդյունք ստանալու ու ոտքի կանգնելու համար։ Ժամանակը գնում է, ոչ թե գալիս է։ Ափսոս է մեր ժամանակը, ափսոսենք մենք… Բայց սա էլ կանցնի, պետք է խելքով, մտքով ու համբերատար հաղթահարել այս փուլը՝ հանուն Հայաստանի»։
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ընթացող այս գործընթացները այլևս չեն կարող դիտվել որպես մեկ կառույցի դեմ պայքար։ Սա հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային դիմադրության կոտրման փորձ է։ Եվ եթե այս վտանգին չընդդիմանանք համախմբված, վաղը կհայտնվենք առանց մեր հավատքի, առանց մեր հոգևոր հենարանի՝ առանց ինքնության։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց