Դավադրության մեջ կասկածվող անձը խոսում է պատմության սխալները չկրկնելու մասին․ Զաքարյանը՝ Փաշինյանին
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Նիկոլը ևս մեկ խելոք բան է ասել. «մեր պատմությունը մեզ ասում է, մի՛ կրկնեք ինձ»:
Փայլուն միտք, որն իհարկե Նիկոլի սեփականը չէ, որովհետև իրենից առաջ շատերն են դա ասել: Բայց, որ Նիկոլն է ասում՝ այդ հորդորը դառնում է ավելի աղաղակող և ուշագրավ: Դավադրությունների մեջ հիմնավոր կասկածվող անձը, հայ ժողովրդին խորհուրդ է տալիս չկրկնել պատմության սխալները:
Հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն սխալը՝ Սերժ Սարգսյանի ազգապահպան իշխանության դեմ դուրս գալն ու Նիկոլի ազգակործան իշխանության հետևից գնալն էր: Այդ պատմական սխալի ամենացայտուն դրսևորումը Նիկոլին ընտրել էր (2019թ., 2021թ.)։
Հիմա նա իր էջում տեսանյութ է հրապարակում և ասում է, «պատմության սխալները չկրկնելու համար՝ պետք է կարդանք մեր պատմությունը»:
Հարգելի հայրենակիցներ, հորդորում եմ ձեզ՝ հետևել Նիկոլի այս խորհրդին: Եթե ձեզ հաղթող, անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ պետություն է պետք՝ ուրեմն այլևս երբեք չկրկնեք պատմական սխալը և չքվեարկեք Նիկոլի ՔՊ-ի, կամ նրա նման ապազգային ուժերի օգտին:
Եթե ձեզ պետք է կործանվող, նսեմացվող, օտարի ձեռքի խաղալիք, թուրքական վտանգով աքցանված ու թրքացման հեռանկարով երկիր, ուրեմն ձեզ պետք է ընտրել ՔՊ կամ նրա նման մեկին:
Սա է այսօրվա «վարչապետական» խորհրդի հիմնական ուսուցանումը»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց