Բաքուն ուզում է, որ փոփոխություններ անենք Սահմանադրությունում․ մենք համաձայն չենք․ Միրզոյան
Հաջորդ փուլը խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Սակայն այստեղ կա մի նրբերանգ. ադրբեջանական կողմը, ցավոք, առաջ է քաշում խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններ։ Մենք համաձայն չենք դրա հետ. մենք ունենք հակափաստարկներ։ Այս մասին «Deutsche Welle»-ի հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Սակայն նրանք կարծում են, որ մեր Սահմանադրության հետ կապված խնդիր կա. սա նրանց տեսակետն է։ Նրանք ուզում են, որ մենք փոփոխենք Սահմանադրությունը։ Սա այն պայմանն է, որը մենք մերժում ենք։ Միևնույն ժամանակ, մենք ունենք Սահմանադրությունը փոփոխելու կամ նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ. մենք քաղաքական հայտարարություն ենք արել։ ՀՀ Սահմանադրությունում չկա ոչինչ, որը կարող է վկայել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Ադրբեջանական կողմի առաջ քաշած խնդիրը պարզապես գոյություն չունի։ Սակայն Ադրբեջանն այդտեղ խնդիր է տեսնում, ուստի նախապայմաններ է առաջադրել։ Մենք համաձայն չենք այս պայմանի հետ, բայց, ինչպես ասացի, Հայաստանի նոր Սահմանադրության փոփոխության կամ ընդունման մասին մենք առանց դրա էլ խոսում ենք 2018 թվականից։ Հանձնաժողովն արդեն ավարտում է աշխատանքը, և մենք, ամենայն հավանականությամբ, այս հարցի վերաբերյալ հանրաքվե կանցկացնենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Մենք պատրաստ ենք անհապաղ ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- հավելել է Միրզոյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց