Հանրահավաքը կարող է շրջադարձային դառնալ
Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժումը այսօր հանրահավաք է հրավիրել Երևանի Ազատության հրապարակում, սոցիալական ցանցերում տեսանյութեր են, կոչեր, մասնակցելու ժամը 16։30-ին կայանալիք հանրահավաքին՝ ի աջակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, կալանավորված հոգևորականների, բոլոր քաղբանտարկյալների։
Ընդ որում, հանրահավաքը, հաշվի առնելով վերջին օրերի զարգացումը, կարող է բավականին լուրջ գլխացավանք դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։
Հիշեցնենք, նախօրեին, երբ դատարանը քննում էր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը, ուշ երեկոյան, գրեթե կեսգիշերին, մոտ 7000 մարդ էր հավաքվել Թբիլիսյան խճուղում՝ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, իրենց աջակցությունը հայտնելով քաղբանտարկյալներին և Սամվել Կարապետյանին։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները բավականին մտահոգ են նման զարգացումներից և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս քիչ մարդ մասնակցի հանրահավաքին, գիտակցելով, որ հավաքի մարդաշատությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ իրենց իսկ համար։ Իսկ Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժմանը կարճ ժամանակում հաջողվել է բավականին լուրջ առաջընթաց գրանցել։
Հիշեցնենք, օրեր առաջ կայացած առաջին հաշվետու ժողովում շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, թե շարժմանն արդեն 5000-ից ավելի մարդ է միացել։ Սա վկայում է, որ ընդդիմադիր նոր ուժը կարող է կարճ ժամանակում դառնալ չափազանց ազդեցիկ, այն կարող է լուրջ հավակնել իշխանափոխության և երկրում նոր իշխանություն դառնալու։
Մերի Մկրտչյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց