«Օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, ՔՊ–ն թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնի, «Մեր ձևովը» կանգ չի առնելու. խոսնակ
Տարաբնույթ «օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, իշխանությունները թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնեն, որովհետև «Մեր ձևով» շարժումը կանգ չի՛ առնելու։ NEWS.am–ի հետ զրույցում շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն այսպես արձագանքեց «Հրապարակի» տեեկություններին, որ երեկվա հանրահավաք–երթից հետո իշխանությունները պատրաստվում են դաշտ նետել տարաբնույթ կեղծ տեղեկություններ ու սարքած նյութեր` այդ թվում ձայնագրություններ, որոնցով կփորձեն տպավորություն գործել, թե մարդկանց փողով են հանրահավաքի բերել։
«Ինձ չի զարմացնում Ձեր հարցը։ Դա Իշխանությունների ձեռագիրն է։ Իհարկե, երեսուն հազարանոց մեծ հանրահավաքից հետո երբեմնի վարկանիշը կորցրած ու օր օրի կորցնող իշխանությունը ցանկացած միջոցի կարող է դիմել։
Նման էժանագին հնարքներով նրանք պարզապես վիրավորում են հրապարակ եկած մեր տասնյակ հազարավոր ազնիվ քաղաքացիների արժանապատվությունը։ Իշխանությունների անհանգստությունը հասկանալի է` երկրում այդքան սպասված փոփոխությունների հույսը հասարակությունը կապում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման հետ և մենք արդարացնելու ենք այդ հույսերը։
Այնպես, որ տարաբնույթ «օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, իշխանությունները թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնեն, որովհետև «Մեր ձևով» շարժումը կանգ չի՛ առնելու»,– ասաց նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց