Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ ուշադրությանն արժանի իրադարձություններ են տեղի ունենում․ Աբրահամյան
Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ ուշադրությանն արժանի իրադարձություններ են տեղի ունենում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Նախորդ լսումների ժամանակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել հարցազրույցներից, առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։
Այն, որ Ադրբեջանն ըստ նախապես պլանավորված սցենարի ու տրամադրության է շարժվում, դա ի սկզբանե պարզ էր, սակայն կարևոր է, որ տեղում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը որքան հնարավոր է դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունն ու «դատավարությանն» ուղեկցող կեղծիքները:
Դավիթ Իշխանյանը նույնիսկ պահանջ է ներկայացրել դատարանին, որպեսզի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին վերագրվող գաղտնի հրամանն իրենց ներկայացվի, որովհետև այն դատին ընթերցվել է, սակայն դրա հավաստիացումը ապացուցող որևէ փաստ չկա:
ՀՀ իշխանությունների` Բաքվի կեղծ դատավարության ընթացքին անհաղորդ մնալը, ազատել է Ադրբեջանի թևերը` ազատ ստեղծագործելու և կեղծիքների մի մեծ տրցակ վերագրելու ՀՀ և Արցախի մեծ թվով պետական գործիչների, զինվորականների և ազգային ազատագրական պայքարի նվիրյալների»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց