Մինչ իշխանությունը զբաղված է քաղաքական շոուներով ու ցուցադրական ձերբակալություններով, իրական տնտեսությունն ու հազարավոր ընտանիքների գոյությունն է վտանգի տակ․ Դավիթ Անանյան
Երեկ Գյումրիում ծավալված իրադարձությունների ֆոնին, երբ ամբողջ Հայաստանի ուշադրությունը գամված էր քաղաքապետի ձերբակալման օպերացիայի վրա, երբ քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, խախտելով անմեղության կանխավարկածը, արդեն ոչ միայն ստանձնել էին դատարանի դեր, այլև փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված, աչքս ընկավ էկոնոմիկայի նախարարի գրառումը՝ հենց այդ թեմայով՝ բոցաշունչ ու քաղաքական, իրեն հատուկ մտքերի ձևակերպմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Ակամա ֆիքսեցի այն հանգամանքը, որ նույն այդ օրն էլ ստվերվել էր բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների ակցիան, որի հասցեատերը հենց այդ սուբյեկտն է։
Հայաստանի բեռնափոխադրողները կանգնած են լրջագույն ճգնաժամի առաջ։ Ռուսաստան մուտքի նոր կանոններով նրանց սահմանափակել են տարեկան ընդամենը 90 օրով, ինչի հետևանքով տասնյակ վարորդներ արդեն ստացել են երկարաժամկետ մուտքի արգելքներ։ Վերին Լարսի մշտական խցանումներն այս սահմանափակումը վեր են ածել կործանարար պատժի թե՛ վարորդների, թե՛ արտահանողների համար։
Վարորդները մի քանի անգամ բողոքել են՝ կառավարության շենքի դիմաց, քայլերթերով դեսպանատների ուղղությամբ, իսկ երեկ, որպես բողոքի ակցիա` փակելով դեպի Վրաստան տանող ճանապարհները։ Նրանց պահանջը պարզ է․ Հայաստանը պետք է հասնի այն պայմանավորվածությանը, ինչի հաջողվել է Ղազախստանին՝ բացառել բեռնափոխադրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումը։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։ Փաստացի ոչինչ։ Խոսվում է «բարձր մակարդակով բանակցությունների» մասին, բայց իրական լուծում չկա։ Վարորդները շարունակում են հայտնվել «սև ցուցակներում», բեռնատարները շարունակում են կուտակվել սահմանին, իսկ Հայաստանի տնտեսությունը՝ կորցնել վստահելի գործընկերոջ համբավը։
Այս ամենը ցույց է տալիս, որ բեռնափոխադրողների ճգնաժամը վաղուց այլևս ոլորտային հարց չէ։ Դա դարձել է պետական կառավարման ունակության փորձաքար։ Իսկ այս փորձաքարը ցավոք արձանագրում է անգործունակություն, անկազմակերպվածություն և ոչ կոմպետենտություն։
Այնպես որ, մինչ իշխանությունը զբաղված է քաղաքական շոուներով ու ցուցադրական ձերբակալություններով, իրական տնտեսությունն ու հազարավոր ընտանիքների գոյությունն է վտանգի տակ։ Սա է մեր երկրի իրական դեմքը այս իշխանության օրոք»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց