Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան։
Գիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց…
Երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու ու «Նիկոլ՝ վարչապետ» էին գոռում։
Երբ Նիկոլն Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորում էր,իսկ Ստեփանակերտում ՝ծափերով Նիկոլ էին դիմավորում ։
Երբ Նիկոլն ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։
Երբ Գյումրիում Արցախի նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։
Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից,որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախն ազատագրողների, այլ ՝Արցախը հանձնողի շտաբ։
Երբ Նիկոլը Ալիեւի հրամանով դադարեց Արցախ գնալ։
Երբ Նիկոլը հանձնեց Լաչինն ու Աղավնոն։
Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։
Երբ Նիկոլը սկսեց բանակցել ոչ թե ռուսական ,այլ բրյուսելյան ու արեւմտյան հարթակներում։
Երբ Նիկոլը Պրահայում,Բրյուսելում,Ռեկյավիկում ,Երեւանում ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։
Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց «վեցնոցներն» արցախցիներին ինտեգրման կոչեր էին անում։
Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում ասեց,որ ինքը չի ներքաշվելու Ադրբեջանի Արցախի դեմ ցեղասպան պատերազմ իրականացնելու մեջ։
Երբ Նիկոլը դիտորդ էր ,երբ Արցախում բռնագաղթ էր։
Երբ «Արցախը վերջինը լքող» Բաբայան Սամոն ,միայնակ թողնելով իր հազարավոր հայրենակիցներին, առաջիններից մեկը լքեց Արցախը։
Երբ փորձ արվեց Արցախի հանձնման մեղքը Նիկոլից դնել ընդամենը 10 օր էլ չպաշտոնավարած Արցախը նախագահ Շահրամանյանի վրա։.
Երբ դեռ կա գոնե մեկ հայ ,ով փորձում է արդարացնել Նիկոլին։
Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան ու նրա հաճախորդներ։
Ու այդ պիտակը չի մաքրվելու երբեք»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց