Պարզ է չէ՞՝ թեմայի գաղտնիությունն ու այդքան ծախս գրելու պատմությունն է գաղտնի,այլ ոչ թե իմ պահանջածը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՀՀ պետական բյուջեի 2025 թվականի 1-ին եռամսյակի կատարման հաշվետվությունում, ՀՀ ՊՆ-ին վերաբերվող հատվածում նշվում է, որ «Պաշտպանական կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար» ծախսվել է 224.7 մլրդ դրամ:
Հաշվի առնելով, որ հսկայական ծախս էր, այն էլ մեկ եռամսյակի ընթացքում, իսկ թեման նաև բնակելի շենքերին էր վերաբերվում, հարցում էի արել ՊՆ-ին` հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, որտեղ են բնակելի շենքեր կառուցվել և այլն:
Մտքումս այն հանգամանքն էր, որ հարյուրավոր սպաներ դեռ չեն օգտվել բնակարանային ծրագրերից և ինձ թվաց, որ այդ ուղղությամբ պատշաճ գումար է հատկացվում:
ՊՆ-ն ֆանտաստիկ պատասխան է ուղարկել` հույժ գաղտնի է: Պարզ է չէ՞, որ թեմայի գաղտնիությունն ու այդքան ծախս գրելու պատմությունն է գաղտնի, այլ ոչ թե իմ պահանջածը:
Որպես հիշեցում տեղեկացնեմ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ևս հույժ գաղտնի փաստաթուղթ է համարվում, սակայն բաց է պատգամավորների համար»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց