Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել քաղաքական իմաստով Թուրան կոչեցյալին․ իրանագետ
«Եթե վերանանք «մանր» խնդիրներից և փորձենք այժմ Հայաստանում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները դիտարկել ավելի ընդգրկուն հայացքով, ապա, նկատելի է, որ գիտակցաբար թե անգիտակցաբար փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել, այսպես կոչված, «թյուրքական աշխարհին» կամ, ավելի հասկանալի լեզվով ասած, քաղաքական իմաստով Թուրան կոչեցյալին»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը
Նա շարունակել է. «Ինքը «թյուրքական աշխարհ» ձևակերպումը իրականում դեռևս պայմանական հասկացություն է, որը հայկառուսական, հակաչինական և հակաիրանական հեռագնա նպատակներով արտաքին մշտական միջամտությամբ արհեստականորեն բյուրեղացվում է գաղափարական, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ասպարեզներում թյուրքալեզու պետությունների միջև կառուցակարգային հարաբերությունների խթանմամբ, սակայն այդ ամենն առոչինչ է, քանի այդ «աշխարհից» դուրս կա իր հինավուրց պետականությամբ և աշխարհագրությամբ պատրանքային «Թուրանը» Թուրքիայի և մնացյալի բաժանող Հայաստանը։
Արդի աշխարհում գոյություն ունեն պետության նվաճման ոչ ֆիզիկական բազմաթիվ հնարավորություններ՝ գաղափարական, տնտեսական, խամաճիկային կառավարման ձևավորման և այլ միջոցներով։
Հայաստանը, փառք Աստծո, դեռևս նվաճված չէ, բայց չեմ կարծում, թե մեր երազանքն է ապրել «թյուրքական աշխարհի» համար կցորդ և այդ «աշխարհին» լոգիստիկ և այլ ծառայություններ մատուցող մի երկրում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց