Բացի նախընտրական ծրագրերին բնորոշ ավանդական կետերից մենք առաջնահերթ ենք համարում համայնքի մի շարք խնդիրներ ևս․ Արտյոմ Սիմոնյան
Բացի նախընտրական ծրագրերին բնորոշ ավանդական կետերից, որոնք կարելի է գտնել գրեթե ամեն ծրագրում, մենք առաջնահերթ ենք համարում համայնքի հետևյալ խնդիրները ևս:
1. Զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովություն
Վաղարշապատ համայնքի բոլոր զոհված զինծառայողների ընտանիքները լինելու են մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Ծրագիրը ներառում է նրանց սոցիալական, բնակարանային և կրթական խնդիրների լուծման կոնկրետ մեխանիզմներ` համայնքային և պետական գործընկերությամբ։
2. Արցախահայության աջակցություն և ինտեգրում
Արցախից տեղահանված մեր հայրենակիցները մեր համայնքի անբաժան մասն են։ Կստեղծվեն աջակցման և ինտեգրման ծրագրեր` աշխատանքի, բնակարանի և համայնքային ներգրավվածության հնարավորություններով։
3. Եղբայրական եզդի համայնքի իրավունքների պաշտպանություն և ներգրավվածություն
Վաղարշապատի բազմազգ համայնքում մենք կարևորում ենք եզդի ժողովրդի ավանդույթների, լեզվի և մշակութային ինքնության պահպանումը։ Կձևավորվեն հատուկ մշակութային և կրթական ծրագրեր` ուղղված համայնքային համերաշխության ամրապնդմանը։
Ազգային փոքրամասնությունները մեր ուշադրության կենտրոնում են:
4. Սփյուռքի և ներդրումային նախաձեռնությունների զարգացում
Կաշխատենք հայկական Սփյուռքի հետ նոր մակարդակի համագործակցության ձևաչափերով` ներդրումային ծրագրերի, հայրենադարձության խրախուսման և համայնքային համատեղ ձեռնարկությունների միջոցով։
Վաղարշապատը կարող է դառնալ սփյուռքահայ ներդրողների վստահ գործընկեր համայնք։
Վաղարշապատը կարող է դառնալ սփյուռքահայ ներդրողների վստահ գործընկեր համայնք։
5. Գյուղատնտեսության զարգացում և գյուղացիների հարկային բեռի վերանայում
Գյուղացին համայնքի ողնաշարն է։ Նախատեսվում է վերանայել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հարկային պարտավորությունները, ապահովել արտահանման խթանման և տեղական արտադրանքի իրացման արդյունավետ համակարգ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց