Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանի և եկեղեցին զավթել փորձող նախկին հոգևորականի սադրանքը կարող է հանգեցնել քաղաքացիական աղետալի բախումների»․ Հայտարարություն

Լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունը՝ ուղղված ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու մասնակցությամբ, ատելության խոսքի, զրպարտիչ նյութերի միջոցով, տևական ժամանակ է՝ թիրախավորել են Հայ Առաքելական սուրբ եկեղեցին (ՀԱԵ):

ՀՀ Սահմանադրությամբ ՀԱԵ-ն անջատ է պետությունից, և որևէ պաշտոնյա եկեղեցու գործերին ուղղակի և բացահայտ միջամտելով ՝գերազանցում է իրեն վերապահած լիազորությունները, կոպտորեն խախտում ՀՀ Սահմանադրությունը, օրենքները:

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն՝ պետությունը չի միջամտում եկեղեցու` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն: Ըստ այդմ՝  պետությունը չի կարող խառնվել Եկեղեցու ներքին գործերին, այդ թվում՝ Կաթողիկոսին փոխելու հարց բարձրացնել:

Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների դեմ ուղղված արշավն իշխանության, նրան սպասարկող քարոզչության կողմից ուղեկցվում է ոչ միայն իրավանորմերի, այլ նաև հանրային բարոյականության, ավանդույթների կոպտագույն ոտնահարմամբ՝ խորացնելով առանց այդ էլ տարանջատված հասարակության պառակտումը:

2018թ. հասարակությանը սևերի-սպիտակների բաժանմամբ նշանավորված իշխանությունը տևական ժամանակ է` այդ տարանջատումը փորձում է կիրառել նաև հավատացյալ ժողովրդին պառակտելու նպատակով: Այդ ճանապարհին միջոցների մեջ խտրություն չի դրվում. Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հակաօրինական, հակաեկեղեցական գործողությունները ներկայացնում է՝ «որպես եկեղեցու հավատավոր հետևորդ» գործելու քարոզչական կեղծ հիմնավորմամբ, ինչը պետության ղեկավարի կողմից սեփական լիազորությունների վերազանցումը քողարկելու ծխածածկույթ է:

Ատելության և թշնամանքի խոսույթը՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, իրականում լրջագույն սպառնալիք են ներհանրային համերաշխությունը խափանելու տեսանկյունից:

Վերջին ամիսներին և անցած շաբաթվա ընթացքում մի շարք բարձրաստիճան եկեղեցականների ապօրինի կալանավորմամբ շարունակվող արշավը, սակայն, առաջիկա օրերին կարող է խիստ վտանգավոր դրսևորում ստանալ:

ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը (նախկինում` Տեր Արամ քահանա Ասատրյան) հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ Փաշինյանն ամենակոշտ և գռեհիկ բառապաշարով հայտարարել է «Վեհարանն ազատագրելու» իր մտադրության մասին: Կան հիմնավոր կասկածներ, որ հոկտեմբերի 26-ին ՀԱԵ-ի կողմից կարգալույծ հռչակված Ս. Ասատրյանի հրավիրած ինքնահռչակ հավաքն իշխանությունը կարող է օգտագործել ՀԱԵ-ի դեմ զանգվածային ակցիա իրականացնելու, ատելության և թշնամանքի նոր ալիք գեներացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանի և եկեղեցին զավթելու փորձ ցուցաբերող նախկին հոգևորականի հակաեկեղեցական հայտարարություններն ու գործողությունները սադրանք են` հղի վտանգավոր զարգացումներով: Այդ սադրանքը կարող է հանգեցնել ներհանրային բախման` հաշվի առնելով, որ ՀԱԵ-ի հարյուր-հազարավոր հետևորդներ էլ կարող են հանդես գալ ի պաշտպանություն Եկեղեցու:

Գործնականում, չունենալով ինստիտուցիոնալ որևէ հակակշիռ, ամբողջությամբ վերահսկելով իրավապահ և ուժային կառույցները, գործող իշխանությունը հանուն քաղաքական նպատակների, նպաստելով հանրության շրջանում ատելության մթնոլորտի ավելացմանը, կարող է դիմել արկածախնդիր քայլերի՝ դրանից բխող անդառնալի հետևանքներով:

Տեղի ունեցողն ամբողջությամբ հակասում է իրավական, ժողովրդավարական պետության գաղափարախոսությանը, Հայաստանում սահմանադրորեն պաշտպանվող խղճի ու կրոնի, այդ թվում` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ քաղաքացիներիս, հոգևոր սպասավորների գործունեության ազատությանը, և համարժեք հակազդեցության բացակայության դեպքում կարող է հանգեցնել ընդհուպ քաղաքացիական աղետալի բախումների:

Մենք՝ հարյուր-հազարավոր հավատացյալ քաղաքացիներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ ենք, և այսօր, երբ իշխանությունները պառակտում են մեր եկեղեցին, հալածանքների, հետապնդումների են ենթարկում հոգևորականներին, ում մոտ մենք մկրտվել ենք, ում քարոզները մենք լսել և լսում ենք, նրանց բանտարկում են, կեղեքում են, ոտնահարում են ոչ միայն նրանց, այլև մեր բոլորիս արժանապատվությունը. դա մեզ ոչ միայն խորապես վիրավորում է, այլև հարվածներ է հասցնում մեր կրոնի, խղճի, խոսքի ազատությանը:

Հաշվի առնելով այն, որ հակաեկեղեցական գործողություններում իշխանությունները ոտնահարում են՝ ինչպես ՀՀ սահմանադրական կարգի հիմք հանդիսացող կառուցակարգերը, այնպես էլ՝ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության բազմաթիվ կոնվենցիաներ ու իրավանորմեր՝ լրատվամիջոցների ներքոստորագրյալ խմբագիրներս, լրագրողական կազմակերպություններս, դիմում ենք Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կոչ անելով իրենց հասու միջոցներով թույլ չտալ հանրային բախման իրական սպառնալիք ներկայացնող այդ միջոցառումը, հորդորել ՀՀ իշխանություններին հրաժարվել ներհասարակական պառակտման ներկայիս գործելաոճից և խստորեն հետևել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերն արձանագրող ՀՀ Սահմանադրությանն ու խոսքի, խղճի, կրոնի, հավատքի ազատությունը պաշտպանող միջազգային իրավանորմերին:

Հայտարարությունը ստորագրել են.

  1. Սաթիկ Սեյրանյան- Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
  2. Շավարշ Գևորգյան- Հ2 հեռուստաընկերություն, «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար
  3. Արմենիկա Կիվիրյան- News.am կայքի գլխավոր խմբագիր
  4. Արամ Աբրահամյան- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
  5. Նարեկ Գալստյան- 24News-ի տնօրեն
  6. Հարություն Հարությունյան-«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն
  7. Բորիս Մուրազի – Politik.am-ի խմբագիր
  8. Սևակ Կ. Հակոբյան- Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր
  9. Սոնա Տռուզյան- «Փաստինֆո» կայքի խմբագիր
  10. Ժաննա Ծառուկյան - «ԼայվՆյուզ.ամ / Livenews.am-ի գլխավոր խմբագիր
  11. Փայլակ Ֆահրադյան- irakanum.am կայքի խմբագիր
  12. Փիրուզա Մելիքսեթյան - irates.am-ի գլխավոր խմբագիր
  13. Անի Գևորգյան- Newday.am լրատվական կայքի խմբագիր
  14. Վահագն Բոյաջյան- MediaHub-ի տնօրեն
  15. Տաթև Այվազյան -Armday.am կայքի գլխավոր խմբագիր
  16. Բագրատ Եսայան- «Երկիր Մեդիայի» տնօրեն
  17. Արկադի Գրիգորյան- Tert.am գլխավոր Խմբագիր
  18. Գևորգ Էմին-Տերյան-Oragir.News կայքի գլխավոր խմբագիր
  19. Անահիտ Ոսկանյան -panorama.am կայքի խմբագիր
  20. Վահե Սարգսյան- Yerkir.am-ի գլխավոր խմբագիր
  21. Կարեն Անտինյան-Blognews. am գլխավոր խմբագիր
  22. Սևակ Հակոբյան-Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր