Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը. Սուրենյանց
Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմության ամենաակտիվ հատվածի խոսույթներն ու քաղաքական ուղղությունները ձևավորվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Առերևույթ սա կարող է ընկալվել որպես քաղաքական գնահատական, բայց իրականում այն քարոզչական հիմք է՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ ապագա սահմանափակումներ արդարացնելու համար։
Փաշինյանը քայլ առ քայլ ձևավորում է այն հանրային մթնոլորտը, որտեղ ընդդիմադիր գործունեությունը կարող է ներկայացվել որպես «օտար շահերի սպասարկում»՝ դրանով նախապատրաստելով հող քաղաքական ֆիլտրերի համար։
Այս մեխանիզմը նոր չէ․ վերջին ամիսներին այն կիրառվել է Մոլդովայում՝ Արևմուտքի աջակցությամբ։
Այդ երկրում Սահմանադրական դատարանը արգելեց ընդդիմադիր կուսակցության գործունեությունը՝ «Ռուսաստանի ազդեցության գործակալ լինելու» մեղադրանքով։
Նույն գաղափարական շղթան այսօր նկատելի է նաև Հայաստանում՝ «ժողովրդավարության պաշտպանության» լոզունգի տակ տեղի է ունենում քաղաքական դաշտի մաքրազերծում։
Փաստացի, իշխանությունն ստեղծում է նոր մոդել, որտեղ ընդդիմությունն այլևս ոչ թե քաղաքական հակակշիռ է, այլ՝ վտանգ, որը պետք է «զսպել»։
Սա ոչ թե ինքնիշխանության ամրապնդում է, ինչպես փորձում են ներկայացնել, այլ՝ ժողովրդավարության ինստիտուցիոնալ քայքայում։
Հայաստանը կանգնած է վտանգավոր սահմանագծի առաջ․ եթե այս խոսույթը վերածվի քաղաքական պրակտիկայի, մեր երկիրը կմտնի վերահսկվող «ընտրական ավտորիտարիզմի» փուլ»,- գրել է Սուրենյանցը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց