Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան տարածքային զիջումների չի գնալու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կտրականապես դեմ է Ռուսաստանին որևէ տարածքային զիջման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ։«Ոչ մի տարածքային զիջում»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է, բայց, ըստ նրա, Ռուսաստանի վրա անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել։«Հրադադարը հնարավոր է։
Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է հրադադար։ Սակայն Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում է անհրաժեշտ։ Մենք պատրաստ ենք հրադադարի շուրջ բանակցությունների։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի։ Սակայն բանակցությունների բովանդակությունը կարևոր է։ Մեզ անհրաժեշտ է արդար և երկարատև խաղաղություն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին։
Նա նշել է, որ սա կարևոր ազդանշան է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ աշխարհի մյուս երկրներին։ Ուկրաինայի նախագահն ընդգծել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «հենց այն է, ինչին մենք սպասում էինք»։ «Աստծո կամքով, այն կաշխատի», – հույս էր հայտնել Ուկրաինայի նախագահը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...