Նիկոլը թուրքերի հանցանքները ներել է, բայց իր տեսակետները չկիսող անձանց անձնական թշնամի հռչակել
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ արձանագրված մեծաթիվ խախտումների պայմաններում, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից` համարելով, որ մեկ է` նրա առկայության պայմաններում էլ իր իրավունքները խախտվում են:
Ալիև-Փաշինյան ջերմացող հարաբերությունների ֆոնին, ադրբեջանական բանտում հայեր են տառապում, իսկ ՀՀ-ի գլխին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակ կարվում:
Այս իրավիճակին զուգահեռ հայաստանյան բանտերն են համալրվում Փաշինյանի իշխանության ընդդիմախոսներով:
Նիկոլը թուրքերի ու ադրբեջանցիների գործած հանցանքները վաղուց է ներել, բայց իր տեսակետները չկիսող անձանց անձնական թշնամի հռչակել:
Նախկին նախագահներ, հոգևորականներ, բարերար, պատգամավոր և տասնյակներով անձինք, ովքեր որևէ պայմաններում ոչ միայն չեն կիսում գործող ռեժիմի դիրքորոշումները, այլ պայքարում են երկրի և մեր քաղաքացիների շահերն առաջ մղելու համար:
Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի վճիռն էլ ամբողջացնում է իշխանության` ամեն գնով իշխանություն պահելու և համակարգը յուրայիններով լցնելու քաղաքական կուրսը:
ՀԳ. Թեպետ որոշ գործիչներ, ակտիվ քաղաքացիներ այս պահին բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց