Նոր քաղբանտարկյալ. Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին
Դատարանը երեկ հանկարծակի որոշում է կայացրել՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր ճանաչելով և դատապարտելով 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Համբարձումյանը գրավով ազատ էր արձակվել, դատարանը վերացրել է գրավը և ընտրել կալանքը որպես խափանման միջոց։ Ընդ որում՝ դատավարությունը բավական լայն ընդհատումներով անցնում էր արդեն 6 տարուց ավելի։ Դավիթ Համբարձումյանն ամբաստանյալի աթոռին է 2019 թ․-ից, մեղադրվում է իշխանափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Իշխանությունները փորձել են 1-2 անգամ կալանավորել Համբարձումյանին, սակայն դատարանը վճիռ էր կայացրել նրան ազատ արձակել։ Իսկ վերջում, վերջին շրջանում էլ, Համբարձումյանը «Պատիվ ունեմ» դաշինք խմբակցության կողմից առաջադրվել էր որպես վարչապետի թեկնածու։
Նախընտրական փուլում Մասիսի քաղաքապետի կալանավորումը մի քանի խնդիր է լուծում Փաշինյանի համար։ Ըստ էության՝ նա բոլոր ընդդիմադիր քաղաքապետերին հասկացնում է, որ նրանք ևս թիրախի տակ են և ինչ-որ պահի իրենց էլ սպառնում է կալանավորման վտանգը։ Մյուս կողմից՝ հեռացնում է մրցակիցներին՝ հանրությանը ազդակ հղելով, որ պատրաստ է ցանկացած տեսակի ապօրինությունների։
Այն, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է, որևէ կասկած չի հարուցում։ Թեպետ վերջին շրջանում քաղբանտարկյալների սրընթաց ավելացող թիվը վկայում է, որ Փաշինյանին բացարձակապես չի մտահոգում այս հանգամանքը։ Ավելին՝ Արևմուտքը և նրա սիրելի իրավապաշտպանները, որոնք նախկին իշխանությունների օրոք կոկորդ կպատռեին՝ պաշտպանելով ցանկացած քաղաքական մեղադրանքով կալանավորված անձանց, այս անգամ՝ Փաշինյանի օրոք, բերանները ջուր են առել և ոչինչ չեն խոսում՝ ըստ էության, աջակցելով Փաշինյանի հակաօրինական գործողություններին։ Իսկ մինչ այդ՝ Հայաստանը շեշտակի գլորվում է դեպի բռնապետություն։
Անժելա Մեհրաբյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց