Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Արտակ Զաքարյանը դիմել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Արևելյան գործընկերության Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի հարգելի մասնակիցներին

Որպես Եվրանեսթ ԽՎ հիմնադիր փաստաթղթերի և կանոնադրության մշակման վրա աշխատած նախկին պատգամավոր, որպես նրա մշտական հանձնաժողովներից մեկի նախկին համանախագահ և որպես վեհաժողովի նախկին փոխհամանախագահ, շատ ուրախ եմ, որ իր գործունեության 14 տարիների ընթացքում, ԱլԳ Եվրանեսթ ԽՎ-ն լիագումար նիստը երկրորդ անգամ անցկացվում է Երևանում (առաջինը՝2015թ, մարտի 17-20)։ Այդ ընթացքում ՀՀ Ազգային Ժողովը, մի քանի անգամ պատիվ է ունեցել հյուրընկալել նաև վեհաժողովի մշտական հանձնաժողովների և բյուրոյի նիստերը։

Որպես ԱլԳ գործընկեր երկիր, Հայաստանի Հանրապետությունը նրա բոլոր ձևաչափերը (գործադիր, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության) դիտարկել է որպես նորանկախ հանրապետությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության կառույցների և սկզբունքների զարգացման, եվրոպական քաղաքակրթությանն ու հիմնարար արժեքներին առավել մոտ գտնվելու, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ տնտեսական, իրավական, կրթա-մշակութային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնրավարություն։

Բնականաբար 2011 թվականին, երբ հիմնադրվում էր Եվրանեսթ ԽՎ-ը՝ եվրոպական տարածաշրջանը և մասնավորապես նաև Հայաստանն այլ իրավիճակում էին գտնվում։ Որպես երկու գումարումների ԱԺ պատգամավոր, կարող եմ փաստել և հիշեցնել ձեզ, թե Եվրոպական խորհրդարանը և Եվրակառույցները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցներն ինչ սկտիվությամբ և ջանասիրությամբ էին արձանագրում ու արձագանքում ԱլԳ անդամ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին։ 2011-18թթ․ դժվար էր անգամ պատկերացնել, որ ԱլԳ անդամ որևէ երկրում կարող էին տեղի ունենալ մարդու քաղաքացիական կամ քաղաքական իրավունքների ու ազատությունների խախտումներ, և դրանք լինեին անտեսված ժողովրդավարության ջատագով կառույցների կողմից։

Եվրանեսթ ԽՎ քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովը, ինչպես նաև սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովը տարբեր զեկույցներ են պատրաստել ԱլԳ անդամ երկրներում մարդու հիմնարար իրավունքների և ազատութունների մասին։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ եթե 2012-17թթ․-ին Հայաստանում տեղի ունենար այն, ինչ վերջին յոթ տարիներին տեղի է ունենում՝ ապա անհատի քաղաքական իրավունքների, խոսքի ազատության, տեղական ինքնավարության մարմինների, ինչպես նաև կրոնական կառույցների ինքնավարության հարցերը մշտական ռեժիմով տեղ կգտնեին Եվրանեսթ ԽՎ օրակարգում։

Այսօրվա աշխարհում շատ բան է փոխվել։ Ցավոք փոխվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները՝ այդ թվում նաև ամենատարբեր իրավունքների և ազատությունների տեսքով։

ԱլԳ անդամ մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի բանտերում առ այսօր, ապօրինի կերպով պահվում են մեր հայրենակիցներն, ովքեր հավատալով ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին՝ իրենց գործունեությունը նվիրել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքնին, անվտանգությանն ուազատություններին։

Եվրանեսթ ԽՎ ամբիոններից, Հայաստանի պատգամավորները բազմաթիվ անգամ ելույթ են ունեցել՝ նշելով, որ Արցախյան հարցը նախ և առաջ մարդու կենսական իրավունքների, հիմնարար ազատությունների և փրկության հարց է։ 2020-23թթ․ դուք ականատես եղաք, թե Ադրբեջանն ինչպես է վարվել սեփական հայրենիքում, իրենց օջախներում հազարամյակներ ապրած մարդկանց նկատմամբ։

Նրանք սպանվել, գերևարվել, սովի են մատնվել և վերջում բռնի տեղահանվել են ամբողջ աշխարհի՝ աջքի առջև։ Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ Եվրոպական խորհրդարանը և ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանները, պատեհ առիթներ կունենան վեր հանելու և պատշաճ ուշադրություն դարձնելու 21-րդ դարում տեղի ունեցած ամենամեծ բռնի տեղահանումներից մեկի ենթարկվածների իրավունքների հարցերին։

Մեկ այլ հիմնախնդիր է նաև հասարակական-քաղաքական իրավիճակը տասնյակ քաղբանտարկյալներով «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում։ Ես անկեղծորեն մտածում եմ, որ ձեզանից շատերը լավ տեղեկացված են, թե իրականում ի՞նչ վիճակում է գտնվում քաղաքական իրավունքի հարցերը Հայաստանում, սակայն ելնելով առկա իրավիճակից՝ դուք առայժմ նպատակահարմար չեք համարում այն դարձնել քննարկաման առարկա։ Համոզված եմ, որ երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք Հայաստան այցելելու համար և արդյունավետ աշխատանք եմ մաղթում վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին

Ձեր նախկին գործընկեր,

ՀՀ ԱԺ 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, ԱլԳ ԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար
Արտակ Զաքարյան