Հայաստանը Գերմանիայի հետ համաձայնեցրել է 2026 թվականի պաշտպանական ծրագրերը
Հոկտեմբերի 28-29-ը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիտի համանախագահությամբ անցկացվել են ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել ու ամփոփվել են 2025 թվականի ՀՀ-ԳԴՀ պաշտպանական համագործակցության արդյունքները, և համաձայնեցվել են 2026 թվականի ծրագրերը։
Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում ընթացող բարեփոխումների վերաբերյալ։
Երկուստեք կարևորվել է ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը։
Խորհրդակցությունների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը մի շարք ուղղություններով ընդլայնելու վերաբերյալ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց