Իշխանությունը ֆեյք է «ուղնուծուծով»
Հովանավանքում տեղի ունեցած պատարագից հետո զարգացումները ցույց են տալիս, որ փաշինյանական իշխանությունը բավական լավ է պատրաստվել Հովհաննավանքի ձախողված պատարագին։ Երեկ համացանցում տարածվեց տեղեկություն, որ ՔՊ-ականները որպես դպիր են ներկայացել պատարագին։ «Քաղպայմանագրի» պատգամավորներն էլ ֆեյսբուքյան գրառումներում պնդել են, որ ընդդիմադիրներն ու լրագրողները կեղծ դպիր են ներկայացնում։ Նշվել է, որ պատարագին մասնակցել է ՔՊ երիտասարդական կազմակերպության անդամ Ռաֆայել Ջուլհակյանը, որը դեռ 2018 թվականին դպիր է ձեռնադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։
Հովհաննավանքում պատարագ մատուցած, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը լրագրողներին հայտնել է, որ չի ճանաչում դպիրին։ Փաստացի իշխանությունները հնարավոր էքսցեսներից խուսափելու համար սեփական կուսակիցներ են ուղարկել պատարագ մատուցելու։ Չի բացառվում, որ Փաշինյանն իր թիմում նույնիսկ ձեռնադրված եպիսկոպոսներ ունենա։
Այս ամենը վկայում է, որ գործող իշխանությունների բոլոր դրսևորումները, ըստ էության, ֆեյք են։ Միգուցե Ռաֆայելի ժամանակին իսկապես դպիր են ձեռնադրել, բայց գործող իշխանության գործողություններն ամբողջությամբ կեղծ են և ցույց են տալիս միայն մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանը բավական լավ է պատրաստել եկեղեցու դեմ իր արշավը։ Թերագնահատել նրա և իր թիմի գործողությունները հնարավոր չէ։
Ալլա Աթաբեկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց