Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան
ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
Քաղաքականություն

Փաշինյանի ընտրական շանտաժը. Սուրեն Սուրենյանց

Հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում բյուջետային քննարկումների մեկնարկին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ. դրանք ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակ դեպքում Հայաստանը հետ կգլորվի դեպի կոնֆլիկտ…»:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, առերևույթ՝ սա խաղաղության կոչ է։

«Իրականում՝ մաքուր քաղաքական մանիպուլյացիա և ընտրական շանտաժ։ Փաշինյանը հասարակությանը փորձում է համոզել, թե խաղաղությունն ընտրությամբ ձեռք բերվող արժեք է։

Սակայն իրականությունը բոլորովին այլ է․

● Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չկա,

● Հայաստանի շրջափակումը շարունակվում է,

● ռազմագերիները շարունակում են մնալ Բաքվում,

● TRIPP-ի և սահմանազատման հարցերում կողմերի դիրքորոշումները մնում են արմատապես տարբեր։

Այս պայմաններում խոսել խաղաղության մասին՝ որպես արդեն ձեռք բերված արդյունք, պարզապես ինքնախաբեություն է, իսկ քաղաքական առումով՝ ընտրական շանտաժ․ «եթե մեզ չընտրեք՝ կգլորվենք դեպի պատերազմ»։

Եթե Փաշինյանի վստահության աղբյուրը Թրամփի «վկա» լինելն է, ապա այդ հույսը ոչ միայն ռիսկային է, այլև՝ խոցելի։

Թրամփի հիմնական ուշադրությունն այժմ ուղղված է Մերձավոր Արևելք, որտեղ նրա խաղադրույքներն անհամեմատ մեծ են, քան Կովկասում։

Ավելին, նույնիսկ հենց Մերձավոր Արևելքում Թրամփի խաղաղության պլանը վտանգված է՝ Իսրայելի կոշտ դիրքորոշման պատճառով։

Այս պայմաններում ակնկալել, թե «վկա» Թրամփը կարող է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը, պարզապես քաղաքական միամտություն է։

Ավելին, Վաշինգտոնի առաջնահերթ գործընկերը Կովկասում հենց Ադրբեջանն է, և այդ հանգամանքը Փաշինյանի «թրամփյան խաղաղության» ցանկացած հույս դարձնում է պատրանքային։

Եվ վերջապես՝ չմոռանանք Փաշինյանի զինակից, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վերջին «խոստովանությունը»: Սասուն Միքայելյանի խոստովանությունը («մարդ ա, պահի տակ ասել ա») փաստացի ընդունում է, որ իշխանությունը գործում է ոչ թե ռազմավարությամբ, այլ՝ իրավիճակային ռեակցիաներով։

Նման առաջնորդությունը չի կարող բերել կայունություն, որովհետև խաղաղությունն առաջին հերթին կանխատեսելիության և ինստիտուցիոնալ կայունության արդյունք է, ոչ թե հուզական որոշումների։

Ըստ այդմ, ամփոփենք Փաշինյանի վերջին հայտարարությունը խաղաղության մասին ոչ թե հույս է ներշնչում, այլ՝ վախի մեջ է պահում հասարակությանը։ Նա խաղաղությունը վերածել է ընտրական գործիքի՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։ Սակայն իրական խաղաղությունը չի կարող պատկանել մեկ կուսակցության կամ մեկ մարդու։ Այն պատկանում է ժողովրդին՝ որպես պետականության, ինքնիշխանության հիմք։

Խաղաղությանը տեր կանգնել նշանակում է՝

● տեր կանգնել ինստիտուցիոնալ պետությանը,

● օրենքի գերակայությանը,

● իսկապես անկախ արտաքին քաղաքականությանը։ Այս բոլոր առաքելությունները Փաշինյանը տապալել է: Խաղաղությունը կառուցվում է՝ պատասխանատվությամբ, ոչ թե վախով»։