Ռուսաստանն արձագանքել է միջուկային փորձարկումներ սկսելու Թրամփի հայտարարությանը
Ռուսաստանի կողմից միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի փորձարկումները չեն ընկնում միջուկային զենքի փորձարկումների գլոբալ սահմանափակումների տակ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ու Պենտագոնին՝ միջուկային զենքի փորձարկումներ սկսելու վերաբերյալ հանձնարարականը։
ԱՄՆ նախագահը Truth Social հարթակում հոկտեմբերի 30-ին մասնավորապես գրել էր․ «Այլ երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես Պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այդ գործընթացն անմիջապես կսկսվի»։
«Եթե ինչ-որ առումով նա նկատի է ունեցել «Բուրեվեստնիկ»-ի փորձարկումը, ապա դա որևէ կերպ չի կարող համարվել որպես միջուկային փորձարկում։ Բոլոր երկրները զբաղվում են իրենց պաշտպանական համակարգերի զարգացմամբ, սակայն դա չի համարվում միջուկային փորձարկում»,- հայտարարել է Պեսկովը։
Նա նշել է, որ եթե որևէ երկիր խախտի միջուկային փորձարկումներ չանելու համաձայնությունը, ռուսական կողմն էլ համապատասխան քայլերի կգնա։ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ներկայում միջուկային զինաթափման վերաբերյալ փորձագիտական բանակցություններ չեն վարում, բայց թեման օրակարգում է։
Նա կարծիք է հայտնել նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր սպառազինությունների մրցավազքի մեջ չեն։
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Պեսկովը նշել է, որ այս պահին ռուս-ամերիկյան երկխոսությունը փակուղում չէ։
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռը։
«Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին։ Հրթիռը օդում է եղել 15 ժամ՝ անցնելով 14,000 կիլոմետր։ «Մենք պետք է որոշենք հնարավոր կիրառությունները և սկսենք պատրաստել ենթակառուցվածքները՝ մեր զինված ուժերում այս զենքի տեղակայման համար», – նշել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...