ՔՊ-ն մոլորեցնում է հանրությանն ու իր կուսակցականներին
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցուցակում ընդգրկվելու գործընթաց, որն ըստ վերլուծաբանների՝ ավելի շատ հիշեցնում է հանրության մոլորեցնելու և կուսակցական բյուջե լցնելու մեխանիզմ։ Նախօրոք տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, կուսակցությունից առաջադրվել ցանկացողները կարող են ինքնառաջադրվել նոյեմբերի 1–ից 30-ը՝ կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկելով ինքնակենսագրական։ Չկուսակցականներին անհրաժեշտ է նաև ստանալ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորությունը։
ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար պահանջվում է վճար. կուսակցականները վճարում են 500 հազար դրամ, ոչ կուսակցականները՝ 1,5 միլիոն դրամ։ Սակայն վճարելը չի երաշխավորում ցուցակում հայտնվելը կամ անցողիկ համար ստանալը։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս մեխանիզմը ծառայում է երկու նպատակին՝ ցույց տալու կուսակցության ֆինանսական ներգրավվածությունը և յուրացնել դիմորդների վճարները՝ կազմելով նախընտրական բյուջե։ Նրանց տեղեկություններով, մի շարք դիմորդներ ստիպված են լինում վճարել նաև լրացուցիչ «ստվերային» գումարներ՝ ցուցակում ընդգրկվելու համար։
Կուսակցության ղեկավար մարմինը որոշում է, թե ով կանցնի նախնական «քաստինգը», իսկ վերջնական ցուցակը ձևավորվում է գարնանը կայանալիք համաժողովում քվեարկության միջոցով։ Վերլուծաբանների կարծիքով, սա ևս մեկ ձև է հանրությանը մոլորեցնելու՝ իրականում ցուցակը վերևից վար ձեւավորվում է Նիկոլ Փաշինյանի և նրա հովանավորների կողմից։
Անի Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց