ԱՄՆ-ն և Հնդկաստանը 10-ամյա պաշտպանական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել
ԱՄՆ-ն և Հնդկաստանը ստորագրել են 10-ամյա պաշտպանական շրջանակային համաձայնագիր, հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրել են Փիթ Հեգսեթը և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Մալայզիայում «Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա պլյուս» ձևաչափով պաշտպանության նախարարների միջոցառման շրջանակում հանդիպման ժամանակ։
«Սա առաջ է մղում մեր պաշտպանական գործընկերությունը, որը տարածաշրջանային կայունության և զսպման անկյունաքարն է», – Truth Social հարթակում գրել է Պենտագոնի ղեկավարը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը և Նյու Դելին ընդլայնում են համակարգումը, տեղեկատվության փոխանակումը և տեխնոլոգիական համագործակցությունը։ «Մեր պաշտպանական կապերը երբեք այսքան ամուր չեն եղել», – հավելել է Հեգսեթը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...